«Իմ էրեխեն իրան չի սպանել». Արցախում մահացած Թեմուրի մայրը վերջինն էր որդու հետ խոսել.VIDEO
Երեկ առավոտյան Արցախում մահացած զինծառայող Թեմուր Սլոյանի հարազատները չեն հավատում պաշտոնական այն վարկածին, որ Թեմուրը մարտական դիրքում գնդացիրից կրակել է ջոկի հրամանատար Կամո Հովհաննիսյանի դեմքին, հետո` ինքնասպան եղել: «Իմ էրեխեն իրան չի սպանել, իմ էրեխեն գիտեր, որ ես մենակ եմ, ասում էր` մա'մ ջան, պիտի գամ՝ քեզ հասնեմ, իրանք են իմ երեխուն սպանել»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց Թեմուրի մայրը՝ նշելով, որ մինչև վերջ պայքարելու է` իրականությունը բացահայտելու համար:
Մայրը որդու հետ խոսել է դեպքի նախորդ օրը, ասում է՝ երկրորդ անգամ էր Թեմուրը դիրքեր բարձրացել:
«4-ի-5-ի կողմերն եմ հետը խոսել, ասեց՝ մա’մ, առավոտ պոստերից իջնում եմ, ասեցի` իջնես, զանգի, ու մինչև հիմա չզանգեց»,- պատմեց մայրը:
Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում:
