1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Իմ եղբայրն այդպես էլ Հայաստանի վարչապետ չդարձավ. Սամվել Կարապետյանի հարցազրույցը rbc.ru-ին

«Տաշիր» ընկերությունների հիմնադիր, հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանը հարցազրույց է տվել ՌԲԿ-ին: Ներկայացնում ենք այն որոշակի կրճատումներով:

-«Forbes» ամսագիրը գրել է, թե ձեր հաջողության գաղտնիքը թաքնված է այն բանում, որ յուրաքանչյուր տարածաշրջանում դուք գտնում եք հայկական սփյուռքի ազդեցիկ ներկայացուցչի և նրա հետ գործ եք բռնում:

-Դեպքերի մեծ մասում դա այդպես է, յուրայինների հետ հեշտ է աշխատելը, սակայն գործընկերներին մենք ընտրում ենք հուսալիության սկզբունքով:

-Միևնույն ժամանակ դուք բազմաթիվ հետաքրքիր գործընկերներ ունեք ռուսաստանյան բիզնեսմենների շրջանում: Դուք ունեք «Георесурс» ընկերությունը, որի 25%-ը պատկանում է Արտյոմ Չայկային՝ գլխավոր դատախազի ավագ որդուն, այդպես չէ՞:

-«Георесурс» ընկերության հետ մենք Միտիշչիում՝ Յարոսլավլյան մայրուղու մոտ, կառուցում ենք «Ռիո» առևտրա-զվարճանքի կենտրոնը: Մենք ենք լիովին ապահովում շինարարության ֆինանսավորումը: 

-Իսկ ինչպե՞ս ձևավորվեց ձեր համագործակցությունը Արտյոմ Չայկայի հետ:

-Ես հարգանքով եմ վերաբերվում Արտյոմ Չայկային, նրան համարում եմ արժանի բիզնեսմեն, նրան հետ անձամբ ծանոթացել եմ գործարքը կնքելուց հետո: Միտիշչիի նախագծում գործընկերության վերաբերյալ առաջարկը ստացվել է «Տաշիր» խմբի կողմից, որը պատասխանատու է բիզնեսի վարման համար: Ինչ վերաբերում է պարոն Չայկային, ապա ես գիտեմ, որ նա այժմ բազմաթիվ հետաքրքիր նախագծեր է զարգացնում և ակտիվորեն ներդրումներ է անում Կալուգայի մարզում: 

-Եթե չեմ սխալվում, նա ե՞ւս գործընկերների թվում է:

-Այո, ճիշտ է: Մենք մասնակցում ենք «Газпром» -ի շինարարական նախագծերում և դրանք բազմաթիվ են:

-Մոսկվայի կառավարության նախագծերում դուք նույնպես հաճախ մասնակցում եք: Բավական շատ պատվերներ «Իմ փողոցը» ծրագրով ստացել է ձեր կառուցվածքը՝ «Կասկադ» հոլդինգը: 

-Քաղաքի բարեկարգման նախագծերում մենք մտադիր ենք ավելի զարգացնել մեր հետագա գործունեությունը, և ոչ միայն Մոսկվայում, այլև այլ տարաշաշրջաններում: Այստեղ մի նրբություն կա՝ ստացվել է այնպես, որ ավանդաբար փողոցների ու ճանապարհների շինարարությամբ հիմնականում զբաղվել են հայերը: Դրանում մի տեսակ փոխանցելու, հետնորդության ինչ-որ ավանդույթ կա, և մենք մտադիր ենք դա պահպանել: Ինչ որ իմաստով դա կարելի է անվանել «հայկական բիզնես»: Սակայն մի կարևոր հարց էլ կա՝  ինչպե՞ս ստանալ նման նախագծերը: Կարող եմ միանշանակ ասել՝ հատուկ արտոնություններ չկա ոչ մեկի համար, իրականում դա շատ ծանր ու չափազանց պատասխանատու աշխատանք է: Միգուցե դա է պատճառը,որ շուկայում այժմ քիչ են նման ընկերությունները, որ կարող են աշխատել քաղաքի հետ ու գլուխ հանել:

-Աշնան սկզբին հայտարարվեց, որ դուք «Интер РАО»-ից գնում եք «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունը: Ձեր ինչի՞ն է պետք այդ ակտիվը, որտեղ այդքան պարտքեր կան: 

-Այո, պարտքեր ընկերությունն ուներ՝ մոտ 220 մլն դոլարի չափով: Ակտիվը գնեցինք, որպեսզի փակենք այդ պարտքերը: 

-Ինչպե՞ս դա հասկանալ: Ի՞նչ է՝ բարեգործությո՞ւն եք արել:

-Ոչ, իհարկե, հասկանալի է, որ դա բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրացանցեր»-ը լավ ընկերություն է և երկարաժամկետ ակտիվ, այն կդառնա իսկ մեր կառավարման ներքո շատ ավելի լավը:

-Ո՞վ է ձեզ առաջարկել այն գնել

-Առաջարկել են «Интер РАО»-ում: Վերջնական որոշումը ընդունել է այն բանից հետո, երբ այդ մասին խնդրեցին Հայաստանի իշխանությունները

-Ասում են, իբր գնման մասին ձեզ խնդրել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը այն բանից հետո, երբ Երևանում սկսվել են բողոքի ակցիաներ՝ կապված էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հետ: Իշխանությունները վախենո՞ւմ էին, որ մարդիկ կարող են վերահսկողությունից դուրս գալ

-Այո, խնդրել են Հայաստանի իշխանությունները: Մի կողմից, մենք ուզում ենք ընկերությունը կարգի բերել: Մյուս կողմից էլ՝ հասկանում ենք, որ դա հանրապետության համար ռազմավարական ակտիվ է, որն ազդում է երկրի ներդրումային կլիմայի վրա: Համոզված եմ, որ մենք ունակ ենք այն փոխելու: 

-Գործարքը գումարայի՞ն էր: 

Այո: Մեզ ոչ ոք այն չի նվիրել: 

-Դուք հիշատակեցիք, որ ընկերությունը ձեզ բաժին հասավ 220 մլն դոլարի պարտքային բեռով: Կարելի՞ է իմանալ, թե պարտքի որ մասը դուք մարեցիք: 

-Մոտ 20%-ը:

-Դուք տեսե՞լ եք հայկական մամուլում ենթադրություններն այն մասին, թե իբր դուք գնել եք այդ ակտիվը քաղաքական նպատակով, որպեսզի ձեր եղբայր Կարեն Կարապետյանը՝ Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարը, դառնա երկրի վարչապետ: 

-Տասը տարի է, ինչ այդ մասին գրում են, սակայն իմ եղբայրն այդ ժամանակահատվածում այդպես էլ չդարձավ Հայաստանի վարչապետ: Ինչ վերաբերում է «ИнтерРАО»-ի հետ գործարքին, ապա ասվածը դրա հետ ոչ մի կապ չունի: «Հայաստանի էլեկտրացանցեր»-ի գնումը մենք դիտարկում ենք համալիր՝ որպես բիզնես և օգնություն հայրենիքին: 

-Ինչո՞ւ դուք գնեցիք «Հայաստանի էլեկտրացանցեր»-ը օֆշորային ակտիվների օգնությամբ: 

-Դրանում ոչ մի տարօրինակ բան չկա: Իր կառուցվածքով դա շատ բարդ միջազգային գործարք էր, դրա մաքրությունը պահպանելու համար էլ դիմեցինք օֆշորային իրավաբանությանը:

-Դուք բավական շատ ընկերություններ ունեք օֆշորների վրա գրանցված: Դուք դրանք այդտեղից հանել չե՞ք պատրաստվում՝ ապաօֆշորացման մասին օրենսդրական վերջին նախաձեռնությունների լույսի ներքո: 

-Մենք այնքան էլ շատ օֆշորների վրա գրանցված ընկերություններ չունենք, և այդ առումով մենք միշտ իրավական հիմքերով ենք աշխատում՝ օրենքի սահմաններում: 

-Ընկերության որքա՞ն չափաբաժինն եք գնել:

-Մենք գնել ենք 100%-ը:

-«Интер РАО»-ն հաշվետվության մեջ դեռևս ցույց է տալիս 25%-ի վաճառք: 

-Համաձայնության կառուցվածքն այնպիսին է, որ չափաբաժինները մեզ հասնում են մի քանի փուլերով: Ներկա պահին մեզ է պատկանում արդեն ակտիվների 50%-ը: 

-Մինչև 2016 թ. վերջը դուք կունենա՞ք 100%-ը:

-Միգուցե, ամեն ինչ մեզանից է կախված:

hraparak.am

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan