«Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են». Արցախի հերոս Արշավիր Ղարամյան
Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը հերքում է իր մահվան մասին ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված կեղծ լուրերը:
Ղարամյանն այս մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում և ընկերների հետ լուսանկար հրապարակել:
«Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»,- գրել է նա:
