Իմ մոլորակը… կործանեցին. Նազենի Հովհաննիսյանի անդրադարձը Արցախում տիրող իրավիճակին
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը սոցիալական ցանցի իր էջերում պարբերաբար կիսվում է հրապարակումներով, որոնցում արտահայտում է իր ցավն ու անհանգստությունը Հայաստանի, Արցախի ու մեր ժողովրդի կյանքում ի հայտ եկած վերջին տարիների դժվարությունների մասին:
Հովհանիսյանը ինստագրամյան իր էջում կիսվել է լուսանկարով, որում ինքն է՝ Գանձասար վանական համալիրում։ Նկարին կից գրում է.
«Էքզյուպերին ասում էր.«Առավոտյան հենց որ արթնանաս, լվացվես ու քեզ կարգի բերես, ՊԵՏՔ է ԱՆՊԱՅՄԱՆ կարգի բերես նաև ՔՈ ՄՈԼՈՐԱԿԸ»:
Իմ մոլորակը … կործանեցին:
Ես փորձում եմ հավաքվել, բայց դեռ ոչինչ չի ստացվում:
Ոչ փոքր քայլերի «տեսությունն» է օգնում:
Ոչ էլ գոռալը,
ոչ լացելը
ոչինչը…
Ինձ կասե՞ք դուք ոնց եք հավաքվում:
Ու Որ՞ մոլորակն եք կարգի բերում… էն որը ….
Իմ Մոլորակը վիրավոր է ու շնչակտուր:
ու շատ մենակ
Ես էլ…
Ու ես չգիտեմ ոնց օգնեմ նրան:
Ոնց օգնեմ ինձ…
ուրիշներին…
