1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Իմ նպատակը օլիմպիական խաղերում հաղթելն է»

Այսանգամ, <Անվանիները> խորագրի ներքո  Forums.am-ը ներկայացնում է  ԾանրամարտիՀայստանի, Եվրոպայի բազմակի, չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանին, ով համոզված ենք սիրված ու գնահատված է շատուշատ երկրպագուների կողմից: Ծանրամարտի Հայաստանի, Եվրոպայի բազմակի, աշխարհի 2010 թվականի չեմպիոն Տիգրան Գ. Մարտիրոսյանը մեջքի վնասվածքի պատճառով չկարողացավ մասնակցել 2012 թվականի Լոնդոնի օլիմպիական խաղերին։ Այս տարի էլ չի մասնակցում աշխարհի առաջնությանը, ուստի մենք ցանկացանք իմանալ, թե ինչ մարզավիճակում է, ապաքինվե՞լ է վնասվածքից, եւ  ինչ ծրագրեր ունի ընդհանրապես. -Անցյալ տարի օլիմպիական խաղերին էի պատրաստվում,  շատ լավ մարզավիճակում էի, եւ միայն վերջին օրերին պարզ դարձավ, որ վնասվածքի պատճառով չեմ կարող մասնակցել Լոնդոնի ստուգատեսին։ Դրանից հետո վնասվածքից ապաքինվելու համար ժամանակ էր անհրաժեշտ, եւ այդ իսկ պատճառով որոշեցինք, որ այս տարի մրցաշարերի չեմ մասնակցի, մի քիչ էլ կհանգստանամ ու նոր ուժերով եկող տարվանից արդեն ծանրաբեռնված կանցնեմ գործի։ Հիմա արդեն վնասվածքս չի անհանգստացնում, ամեն ինչ նորմալ է։ -Հայաստանո՞ւմ եք բուժվել, թե՞ այլ երկրում։ -Ռուսաստանում՝ Մոսկվայում, հետո Հայաստանում շարունակել եմ բուժումը։ -Մոտենո՞ւմ եք Ձեր լավագույն արդյունքին։ -Հիմա դրա անհրաժեշտությունը չկա։ Եվրոպայի առաջնությանը դեռեւս վեց ամիս, աշխարհի առաջնությանը գրեթե մեկ տարի կա, եւ լավագույն մարզավիճակ պետք է ձեռք բերեմ աշխարհի առաջնությունից առաջ։ Այսինքն, այդքան լարված մարզվելու անհրաժեշտությունը չկա, իսկ մարզավիճակս հիմիկվա համար նորմալ է։ -Բնական է, հետեւելիս կլինեք ծանրամարտի մրցաշարերին, Ձեր քաշային կարգում արդյունքներն ինչպիսի՞ն են, Ձեր արդյունքները գերազանցո՞ւմ են։ -Այս տարվա Եվրոպայի առաջնությունում իմ քաշային կարգում չեմպիոնը բարձրացրեց 161, 190, իսկ իմ արդյունքը Անթալիայի աշխարհի առաջնությունում 173, 200 էր, այսինքն՝ երկամարտում 22 կիլոգրամ ավելի։ Ընդ որում, հրում վարժությունում էլ ընդամենը մի մոտեցում եմ օգտագործել, իսկ դա նշանակում է, որ իմ լավագույն ցուցանիշը չեմ ցույց տվել։ ՈՐՈՇՈՒՄԸ ԿԿԱՅԱՑՆԵՆ ՄԱՐԶԻՉՆԵՐԸ tigran-martirosyan-03-Հիմա ո՞ւմ գլխավորությամբ եք մարզվում, ո՞վ է մարզիչը։ -Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանը  նաեւ իմ անձնական մարզիչն էր, եւ նրա մահվանից հետո հիմա Հարություն Եղոյանն է իմ անձնական մարզիչը։ Մենք նրա հետ նույն դահլիճում ենք մարզվել, ուղղակի ինձանից մի քիչ տարիքով մեծ է։ Հավաքականի հետ էլ եմ միշտ գնում հավաքների, մարզվում եմ։ -Հիմնականում Գյումրիո՞ւմ եք մարզվում։ Իսկ համապատասխան պայմաններ կա՞ն։ -Այո, հիմնականում Գյումրիում, համապատասխան պայմաններ էլ կան։ -Այս օրերին ընթանում է ծանրամարտի աշխարհի առաջնությունը։ Հետեւո՞ւմ եք դրան։ -Իհարկե հետեւում եմ։ Մեր տղաներից  երեք հոգի են գնացել՝ Սմբատ Մարգարյանը, Վանիկ Ավետիսյանը եւ Հայկ Հակոբյանը, ովքեր նորմալ մարզավիճակում են։ Իսկ իմ առաջիկա գլխավոր նպատակը, ինչպես արդեն նշեցի, եկող տարվա աշխարհի առաջնությանը մասնակցելն է։ -Իսկ Եվրոպայի առաջնությա՞նը։ -Եվրոպայի առաջնությանն էլ եմ ուզում մասնակցել. նման ծրագրեր կան, իսկ վերջնական որոշումը կկայացնեն մարզիչները։ -Եկող տարվա աշխարհի առաջնությունն արդեն օլիմպիական վարկանիշայի՞ն է։ -Այո, եկող եւ 2015 թվականի աշխարհի առաջնությունները վարկանիշային են։ -Իսկ սովորո՞ւմ եք։ -Սովորում եմ Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրայում։ ԵԹԵ ՀԻՄԱ ԱՄՈՒՍՆԱՆԱՄ, ԴՐԱՆԻՑ ԿՏՈՒԺԵՆ ԵՒ ԱՊԱԳԱ ԸՆՏԱՆԻՔՍ, ԵՒ ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՐԻԵՐԱՍ Тигран Мартиросян-Ընկերուհի ունե՞ք, մտածո՞ւմ եք ամուսնության մասին։ -Ընկերուհի չունեմ։ Ամուսնությունն էլ, ճիշտն ասած, հիմա ցանկալի չէ, քանի որ իմ հիմնական նպատակը օլիմպիական խաղերում հաղթելն է։ Եվ եթե հիմա ամուսնանամ, դրանից կտուժեն եւ ապագա ընտանիքս, եւ մարզական կարիերաս։ -Աղջկա մոտ ի՞նչն եք ավելի շատ գնահատում, ինչպիսի՞ն կցանկանաք, որ լինի Ձեր ապագա կինը։ -Ճիշտն ասած, կոնկրետ ինչ-որ բնավորության գծեր կամ իդեալներ չունեմ, չեմ պատկերացնում, կնոջ մոտ ինձ համար ամենակարեւորը հավատարմությունն է, եւ որ կարողանա լինել իմ երեխաների համար լավ մայր։ Բացի այդ,  միմյանց ճիշտ հասկանանք։ Այսքանը։ -Կինո, թատրոն, երաժշտություն սիրո՞ւմ եք։ -Կինո էլ եմ սիրում, երաժշտություն էլ, գրքեր եմ կարդում, եթե ազատ ժամանակ եմ ունենում, սիրում եմ այն ընկերներիս հետ անցկացնել։ -Ձեր ընտանիքը մե՞ծ է։ -Ունեմ երկու եղբայր, մեծն ամուսնացած է, արդեն երկու երեխա ունի։ Ես, փոքր եղբայրս եւ մայրս ենք։ -Ո՞րն է գյումրեցիների ուժի գաղտնիքը, որ արդեն քանի տարի եղանակ են ստեղծում ոչ միայն հայկական, այլ հաճախ նաեւ համաշխարհային ծանրամարտում։ -Ասում են՝ գյումրեցիները թասիբով են, եւ ես դրա հետ համամիտ եմ։ Իսկ ընդհանրապես Գյումրիում ծանրամարտը զարգացած է, մենք ունենք բարձրակարգ մարզիչներ։ Բացի այդ,  Գյումրիում այնքան ժամանցային վայրեր չկան, որքան մեծ քաղաքներում, մեզ մոտ մարզադահլիճներն են ավելի շատ, եւ այդ իսկ պատճառով գրեթե բոլորն են զբաղվում սպորտով։

Զրույցը՝ Ռուսլան ԹԱԹՈՅԱՆԻ

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan