Իմ խնկելի մայրաքաղաք Երևան, շնորհավոր տոնդ. Ռոլանդ Շարոյան
Գրող, հրապարակախոս Ռոլանդ Շարոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել, որում շնորհավորում է Երևանի օրվա կապակցությամբ։
Գրառման մեջ ասվում է.
«Երբ հայ ժողովրդի պատմության Աստվածը քեզ դարձրեց մայրաքաղաք Մենուայի որդի Արգիշտիի «ինչո՞ւ Էրեբունին» հարցին պատասխանել և ասել էր՝ հանուն նրա, որ կարողանում է բոլոր մարդկանց սիրել հավասարաչափ և կշռադատված: Եվ այդպես շուրջ երեք հազարամյակ՝ փաստորեն և ակնհայտ: Ու երբ խճճվել ենք մեր մտքերի մեջ՝ մեր պարզ միտքն ես եղել: Միտքդ դառն է եղել, բայց նռան պես ես քեզ պահել, կնճռոտ ես եղել, բայց ծիրանի կորիզի պես: Օրենք չենք ունեցել, կյանքի թելադրած օրենքով ես սիրել մեզ` անմնացորդ՝ մեր չնչին նվիրումի փոխարեն: Ահա, թե ինչու եմ սիրում քեզ իմ խնկելի ԵՐԵՎԱՆ»;