1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

«Իմացեք, Աստված կիջնի Հայաստանում». Գոհար Նիկողոսյան

Երկու խոսք ընթերցողին.

Չնայած ինչու երկուսը՝ երբ մենք արդեն կես խոսքից էլ կարող ենք իրար հասկանալ, միասին մտածել, լաց լինել ու խնդալ, անգամ սրբագրել միմյանց սխալները, ինչպես եղավ գրող Գոհար Նիկողոսյանի հետ երկխոսության ԱՌԱՋԻՆ ԳԼԽՈՒՄ. 

Ներողություն. ես սխալվել եմ, մի տաք պահի գրելով՝ թե վախենում եմ  Գոհարին քեզ տալ: Լրագրողը, իհարկե, բարդ մահկանացու է, բայց նրան էլ օտար չէ ամենայն մարդկայինը, այդ թվում և մահկանացուների հետ ամենահաճախ պատահող բանը՝ սխալմունքը: Ուստի խոնարհությամբ համբուրում եմ այն ընթերցողների ճակատը, ովքեր մեր հերոսուհու բառով՝ «հաղորդվեցին»  գրողի հետ և ինչպես հետադարձ կապի տաք հոսանքն է մատնում՝ սիրեցին ու գուրգուրեցին նրան: Իսկ Վահե Դավթյան ստորագրությամբ մի երիտասարդ խոստովանեց, որ այս նյութն իրեն շատ ուժեղացրեց:

Թող ավելի խելոքները պատասխանեն՝  մեդիան է  ծնում հասարակությա՞նը, թե՞ հասարակությունը՝ մեդիային: Ես ընդամենն ուզում եմ խոստովանել,  որ երեկ քո շնորհիվ վերջապես ես էլ հասկացա՝ ինչ է իսկական երջանկությունը. դու ինձ այնքան ոգևորեցիր, որ ես չխորշեցի անգամ հետ կանչել մեր ավարտուն երկխոսությունն ու նրան կցել իմ ու Գոհարի՝ նովել հիշեցնող մի հեռախոսազրույցը: Պատկերացրեք կրթության պատասխանատու շիկահեր տիկնոջ աշխատասենյակ. ներս է ընկնում դասական ուսուցչի բոլոր կաղապարները ջարդուխուրդ անող Գոհարս. հետևում է խստադեմ լեյդիի սառը հարցադրումը՝ սրանից առաջ որտեղ ես աշխատել: Գոհարս իրեն հատուկ անկեղծությամբ պատասխանում է՝ «Թիթեռնիկում», «Քարավանում»: Տիկինն անհանգիստ շարժումներ է ցույց տալիս, բայց հավաքելով քաջության վերջին բեկորները,  հարցնում է՝ իսկ դա ի՞նչ է. Գոհարս թե՝ չգիտե՞ք, մեկը բար է, մյուսը՝ ստրիպտիզ ակումբ: Թե ինչ եղավ հետո կարդացեք զրույցում, բայց Գոհարս Գոհար չէր լինի , եթե այդ հանդիպումը չնշանավորեր այսօրինակ փառահեղ գրով. « …Հարավի թագուհի…նրա հետ շնացած բոլոր թագավորները, մեծամեծերը, ապա և անապատը քշվեց… մի օր, անշուշտ լաց են եղել թագուհիները բոլոր, թագուհիները հաղթած…»:



-Գոհար ջան, ուշադիր, վարագույրը նորից բացվում է. տեսարանը սարսափազդու է. բեմի ածելիների վրայով քայլող գլխավոր հերոսուհու գլխին հայտնվում է անհոգ լրագրողուհու նոր հարցերի փշե պսակը: /Ծիծաղում ենք.Վ.Ս./


-Ինչ հարցեր, Վարդ ջան. սա ինձ համար շատ սիրուն հաղորդակցություն է ,անգամ ՝ հաղորդություն: Ինձ որ բեմ էլ հանեն 5 բառ կասեի՝ սեր, հույս, հավատ, մկրտություն և իմ ավելացրած այդ հաղորդությունը: Այս արժեքները պիտի դուրս գան մեր եկեղեցու պատերից և վերջապես  գործեն մեր կյանքում: Մարդիկ իրար հետ հաղորդակցվելիս իսկապես հաղորդություն պիտի ստանան: Այդ հաղորդությունը , ինչպես ասեմ, մի փոքրիկ դիպչել է, եթե ընթերցողի ու գրողի միջև այդ նուրբ բանը լինում է, հրաշալի է։ Այնքան հրաշալի, ոնց որ Մոցարտ ու Բախ լսես, ու մնացած հարցերն այդ պահին ոչ մի կարևորություն չունեն: Էն, որ ասում են հարց չկա, այ դա հենց էդ հարց չկան է:


-Գոհարս, ախր էդ հարց չկան է հենց մեր գլխավոր տունքանդիչը: Ամենամեծ թռիչքի պահին էլ հարցերը պարտադիր  պիտի լինեն: Մեր կյանքը,  հենց մենք հարցերից ենք  բաղկացած: Եթե ինքդ  քեզ քիչ հարցեր  տաս, հետո դատապարտված ես պատասխանել ուրիշների  անհամար հարցերին: Մարդուն իր վերջին շնչում էլ են հարցեր տալիս, իսկ մի քանի օր առաջ մի միտք էր գլխումս պտտվում, որ ամենավերջում՝ բոլորին, անխտիր բոլորին նույն հարցն են տալիս՝ մեռնողի  անունը, որպես ճակատագիր, նշան բայց արդեն հարցականով՝Վա՞րդ, Գոհա՞ր: Մահից վախենո՞ւմ ես:


-Չէ, չեմ վախեցել երբեք։ Միշտ պատրաստ եմ, բայց կուզեմ այնպես մահանալ, որ մահս չիմանամ։ Հրաժեշտը  շատ  սրտաճմլիկ բան է։ Չնայած, մենք ծնված օրից էլ հրաժեշտ ենք տալիս։ Կյանքը հրաժեշտի արարողություն է հենց, ուրեմն հրաժեշտի կարիք չկա։ Մեռնելն ինչ է. ես մեռնում եմ, երբ ինձ խաբում են. սուտը չարացնում, մեռցնում է ինձ: Ավելի լավ է վատ բան անեն, ամենավատ բանն անեն ինձ, ես դրան պատրաստ եմ, բայց ուղիղ, պարզ ասեն, չեմ չարանա, չեմ մեռնի  նման դեպքում։ Իմ մահը սուտն է: Աղջկաս էլ եմ սա հաճախ ասում: Շատ կուզեի, որ նա ավելի նուրբ մարդ լիներ:


-Ուզում էի հարցնել՝ ամուսնացրիր, չէ՞: Բայց տեղում հասկացա, որ այդ հարցից բխում է, որ զոռով-շառով մարդի ես տվել: Ուրեմն այսպես հարցնեմ՝ աղջիկդ ամուսնացել է, չէ՞:


-Հա, ի՞նչ ամուսնացնել. ես խառնվել էի իրար, անգամ չէի ուզում շուտ զագս գնային, մտածում էի՝ դեռ լավ չգիտեն իրար, շուտ է. անգամ այդ վախերից ստիպված մի կերպ հավաքեցի նրա հոր հեռախոսահամարը, որ տեղյակ պահեմ ինչն ինչոց է: Բայց հիմա խաղաղ եմ.հրաշալի ընտանիք են կազմել:


-Գոհար, բայց ամեն դեպքում այդ մարդու հետ մարմին, հաց եք կիսել, այսքան ժամանակ անցավ, դեռ չե՞ս հաղթահարել իրեն. ինչու են հայ կանայք այս հարցում այսքան վրիժառու՝ կյանքի մի կտոր է, ապրվել, անցել է, շարունակ հետ նայելով չես քաղցրանա, կաղակալես, աղի արձան կդառնաս:


- Ես չէի կարող շատ լավ կին լինել նրա համար, որովհետև ես արարումի մեջ էի։ Ես պիտի վաղուց հանգիստ թողնեի նրան, բայց չէի կարողանում։ Ինքը  հիանալի արվեստագետ է։ Երևի նա կերազեր տնական, կենցաղապաշտ մի կնիկ ունենալ, որ ուղեղն անջատեր և ամբողջ օրը միայն իրենով հիանար, իրեն մի այդպիսի ծառա էր պետք: Երբ սեր չկա, էլ մնացածն ո՞ւմ է պետք: Էդ անսերության մեջ հենց առաջին հերթին քո երեխաներին ես դավաճանում: Սկզբում մի պատը փլվեց, հետո՝ մյուսը, ու ես էդ փլատակների տակ լրիվ հաշմվեցի:

մանրամասն՝ այստեղ: 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan