Իմ ուշքը չի գնում Ձեր միկրոֆոնը ամեն անգամ անջատել. Է. Շարմազանովը՝ Զ. Փոստանջյանին (տեսանյութ)
Այսօր ԱԺ քառօրյայի օրակարգը հաստատելուց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խնդրեց անջատել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զորուհի Փոստանջյանին խոսափողը, նշելով, որ թեև իր համար դա տհաճ է, սակայն ստիպված է այդ քայլին գնալ, քանի որ վերջինս դուրս է գալիս պառլամենտական բառապաշարից:
«Իմ ուշքը չի գնում, սիրելի՛ս, ամեն անգամ Ձեր խոսափողը անջատել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը՝ երբ վերջինս, դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը իրենց խմբակի նախագահն է, բայց ոչ՝ իր:
Նշենք, որ ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԱԺ 6-րդ նստաշրջանին հերթական քառօրյային նստաշրջանի օրակարգը հաստատելուց մտքերի փոխանակման համար հերթագրված Զարուհի Փոստանջյանը ցանկանում էր անդրադառնալ դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանի և մյուսների գործին, սակայն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հիշեցրեց, որ դա ԱԺ օրակարգի հետ կապ չունի:
«Ես չեմ ցանկանում, տպավորություն ստեղծվի, որ Ձեր խոսափողն անջատում եմ, բայց դա օրակարգի հետ կապ չուն»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Իսկ Զարուհի Փոստանջյանը հասցրեց միայն հայտարարել, որ առաջին ատյանի դատարանի կողմից հրապարակվեց դատավճիռ, որով փաստացի արձանագրվեց, որ ՀՀ ում կան քաղական հայացքների համար բանտախցում գտնվող անձինք:
Տեսանյութը՝ Tert.am-ի
