Իմ որդին Երևանի քաղաքապետ դառնալու ցանկություն չունի. Հովիկ Աբրահամյան
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ով այսօր՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առթիվ այցելել էր Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոն, լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե իր որդուն ցանկանում է դարձնել Երևանի քաղաքապետ, ընդգծեց, որ իր որդին նման ցանկություն չունի:
«Նախ՝ քաղաքապետ չեն դարձնում, քաղաքապետ ժողովուրդն է ընտրում: Նման անհեթեթ խոսակցություններին հարկավոր է վերջակետ դնել ու զբաղվել գործով ... Իմ որդին նման ցանկություն ... ես չունեմ»,- ասաց նա:
