Ինչ ա, ազիզ ջան, հեռախոս չպահե՞մ ձեր երեսից
Քիչ առաջ ոստիկանության Կենտրոնի բաժնից դուրս են եկել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանն ու ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ազատամարտիկ Ս. Հակոբյանը հայտարարել է, որ շատ բան չի կարող ասել, վաղն այդ առթիվ մամուլի ասուլիս կհրավիրի եւ կպատասխանի բոլոր հարցերին: Իսկ ահա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը Fnews.am-ի հետ զրույցում ընդհանրապես հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել՝ ասելով.
-Ինչ ա, ազիզ ջան, հեռախոս չպահե՞մ ձեր երեսից, ես ձեզ խնդրում եմ՝ իմ անձնական հեռախոսահամարին մի զանգահարեք: Ուրիշ բան եմ պահանջում Ձեզանից:
-Այդ դեպքում, ձեզ ինչպե՞ս գտնենք, որ պատասխանեք մեզ հետաքրքրող հարցերին: Չէ՞ որ այսօր մամուլի ուշադրության կենտրոնում դուք եք:
-Հազար ու մի ձեւեր կան. դիմեք լրատվական ծառայություն,ես կարող եմ մամուլի ասուլիս անել, կգաք՝ սիրով կպատասխանեմ: Դուք հիմա ընտրել եք ամենավատ ձեւը, որը ճիշտ չի: Ես ձեզ ուրիշ տարբերակներ եմ ասում: Հիմա ձեր արածն արած ա՞:
Տ. Աբրահամյան
