Ինչ չի կարելի անել սահմանային լարվածության ժամանակ
Երևում է՝ ամիսը մի քանի անգամ պետք է հիշեցնել մեր ֆեյսբուքյան «ծակ» պրոֆեսորներին։ Չեմ զլանում ու հիշեցնում եմ.
1. Հատկապես սահմանային լարվածության պիկին չի կարելի, անգամ չհավատալով, տարածել ադրբեջանական քարոզչամեքենայի հրապարակած լուրեր։
2. Եթե ինչ-որ լուրջ բան տեղի ունենա, դրա մասին կհաղորդի մեր ՊՆ-ն, որն անցած տարի էս ժամանակ սուխոյով կրեց ադրբեջանական քարոզչությանը։
3. Պետք չի ավելորդ ջանասիրություն ցուցաբերել ու ափալ-թափալ հաքքինի ու այլ տուպոյ բադրջանական ռեսուրսների հղումներ շեյր անել ու միամիտ «Էս ճիշտ ա՞, մերոնք բան չե՞ն ասում» տիպի հարցադրումներ գրել վերևները։
4. Ով էնքան սրտացավ ա, որ չի կարում Երևանում կամ այլ բնակավայրում նստած առանց օպերատիվ տեղեկության գոյատևի, թող գնա, պայմանագրային հիմունքներով ծառայության անցնի ու առաջին գծի վրա իր աչքով տեսնի՝ ինչ ա կատարվում։
5. Նյութ տարածելուց տարածեք միայն այն, ինչ մեր ՊՆ-ն հաստատել է։
