Ինչ է իրականում կատարվում Սեւանի հոգեբուժարանում...
Ցեխ են շպրտում ոչ թե հիվանդների շահերից ելնելով, այլ զուտ անձնական խնդիրներ լուծելու նպատակո՞վ...
Այսուհետ մեր հրապարակումների միջոցով փորձելու ենք ներկայացնել Հայաստանի հոգեբուժարաններում տիրող իրավիճակն ու առկա խնդիրները:
Հայտնի է, որ բոլորովին վերջերս, այդ քննադատության ալիքը նոր թափ ստացավ հատկապես ՄԻՊ-ի ներկայացրած զեկույցից հետո, համաձայն, որի ՄԻՊ աշխատակիցները այցելել էին մի քանի հոգեբուժական հաստատություններ, որտեղ էլ` մի շարք խախտումների էին հայտնաբերել(հատկապես խոսքը գնում էր ժամկետանց դեղորայք հայտնաբերելու մասին): Այդ հաստատությությունների թվում էր նաեւ Սեւանի հոգեբուժարանը, որի հետ կապված էլ բազում հրապարակումներ ու ահազանգեր եղան, համաձայն, որի այս հաստատությունում նունպես բացթողումներ ու թերություններ էին արձանագրվել:Չհաշված շրջանառության մեջ դրված այն խոսակցությունները, համաձայն որի այս հաստատությունում հիվանդները անտեսված են, եւ որ նրանց համար ստեղծված են ամենաանմխիթար պայմանները:
Պարզելու համար, թե ինչպիսին է վիճակը Սևանի հոգեբուժարանում և առկա են արդյո՞ք նման խնդիրներ, թե ոչ, առանց զգուշացնելու այցելեցինք հիվանդանոց եւ փորձեցինք տեղում էլ պարզել, թե ինչ է իրականում կատարվում Սեւանի հոգեբուժարանում:
Նախ, հոգեբուժարան մտնելիս առաջինը աչք ծակեց թե' բակի, եւ թե' առհասարակ հիվանդասենյակների, իդեալական մաքրությունը, ինչի մասին նույնը ասել չես կարող ասել շատ ու շատ բուժ. հաստատությունների դեպքում: Հանդիպման առիթը բաց չթողնելով, հիվանդների հարազատներից նույնպես հետաքրքրվեցինք շրջանառվող խոսակցությունների իսկության մասին, սակայն, բացի տնօրենին ուղղված շհնորհակալական խոսքերից այլ դժգոհություն չլսեցինք:
Զրուցեցինք նաեւ բուժանձնակազմի եւ հիվանդների հետ անմիջական շփում ունեցող բժիշկների հետ, ովքեր փաստերով պատասխանեցին, որ գոհ են ե'ւ ստեղծված աշխատանքային պայմաններից , ե'ւ թե իրենց տնօրեն Գագիկ Կարապետյանից` առկա տնտեսական դժվար պայամաններում իրենց հաստատությունը կայուն պահելու եւ հիվանդների նկատմամբ հարգալից եւ ուշադիր վերաբերմունք ցուցաբերելու համար: Միեւնույն ժամանակ, մեզ թույլատրեցին մտնել նաեւ հոգեբուժարանի դեղատուն , որտեղ էլ երկարատեւ փնտրտուքներից հետո այդպես էլ ժամկետանց դեղեր չհայտնաբերվեցին:
Հանդիպման վերջում, Fnews.am-ը զրուցեց նաեւ Սեւանի հոգեբուժարանի տնօրեն` Գագիկ Կարապետյանի հետ եւ փորձեցինք հետաքրքրվել հիվանդների խնդիրների եւ առհասարակ հոգեբուժարանին առնչվող հարցերի շուրջ: Նշենք, որ Գագիկ Կարապետյանը "Սեւանի" հուգեբուժարանը ղեկավարում է արդեն տասնութ տարի, ուստի առաջին հարցը հետեւյալն էր.
-Ի՞նչ վիճակում ընդունեցիք հոգեբուժարանը եւ ի՞նչ ձեռքբերումներ է ունեցել այն արդեն Ձեր ղեկավարման տարիներին:
-Պայմանները շատ ծանր էին` չկար գազ, էլեկտրոէներգիա, ջեռուցում, հիվանդասենյակները, բնականաբար ցուրտ էին, մի խոսքով իսկապես անմխիթար պայմաններ էին...
Երբ ես տեղափոխվեցի հոգեբուժարան, շատ լավ հիշում եմ. հիվանդները վարակվել էին բծավոր տիֆով, միառժամանակ բուժանձնակազմն էլ էր վարակվել բծավոր տիֆով, ինչի արդյունքում ե'ւ հիվանդներից, ե'ւ թե բուժանձնակազմից ունեցանք բավական թվով մահեր: Բայց ժամանակի ընթացքում կարողացանք կանխել վարակի օջախը, որից հետո մեծ ջանքերիշնորհիվ կարողացանք հոգեբուժարանը այսպես ասած խելքի բերել:
-Ինչպե՞ս է Ձեզ հաջողվել Ձեր ներկայացրած` կարելի է ասել անմխիթար վիճակում գտնվող կլինիկան, այսօր խելքի բերել:
- Բարդ հարց տվեցիք` հեշտ չենք հասել այսօրվա վիճակին, բայց թիմային եւ սրտացավ վերաբերմունքի շնորհիվ, այսօր փառք Աստծո ունենք այն, ինչ տեսնում եք: Եվ դեռ շարունակում ենք մեր հիվանդների համար անել ամեն հնարավոր բան` ինչը ի շահը իրենց կծառայի: Իսկ ինչ վերաբերվում է այն հարցին, թե ինչպես ենք վերաբերում մեր հիվանդներին, ապա մենք նրանցից ամեն մեկին յուրովի վերաբերմունք ենք ցուցաբերում, փորձում են ամեն մեկի սրտով գնալ, հասկանալով, որ նրանց կյանքը արդեն պատժել է: Իսկ մենք պարտավոր ենք հնարավորինս սիրով եւ ջերմությամբ շրջապատել նրանց:
-Պարոն Կարապետյան ի՞նչ տենդենց եք նկատում հոգեկան խանգարումներ ունեցող հիվանդների առումով.հիվանդների թիվը գնալով աճում է, թե՞ նվազում:
- Կարելի է ասել հավասարազոր է, պարզապես 1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետ` այս առումով պատկերը փոխվեց: Այսօր էլ մեզ մոտ Գյումրիից, Վանաձորից, Սպիտակից մի քիչ շատ են մեր հիվանդները: Դե դա էլ բնական եմ համարում, մարդիկայդքան վշտի ու ցավի միջով են անցել...
-Իսկ սեռային առումով` կին հոգեկան հիվանդների թի՞վն է գերակշռում, թե՞ տղամարդկանց:
- Այս դեպքում էլ կարող եմ ասել, որ նրանց թիվը գրեթե հավսար է.ունենք ութ բաժանմունք` չորսում կանայք են, չորսում տղամարդիկ:
-Որպես մասնագետ ինչո՞վ եք պայմանավորում ներկայումս առաջացող հոգեկան հիվանդությունների հիմնական պառճառները:
- Առաջինը ժառանգականության ֆակտորն է,դե իսկ հաջորդ դեպքերում պատճառ կարող են հանդիսանալ հաճախակի կրկնվող սթրեսները, տարբեր վախերը, ինչու չէ` հաշիշամոլությունը, ու նաեւ տրավմաները:
- Ի՞նչ խնդիրներ ունի հոգեբուժարանն այսօր, որոնք ըստ Ձեզ, առաջնային լուծման կարիք ունեն:
- Այսօրվա դրությամբ կարելի է ասել, որ հոգեբուժարանը որեւէ գլոբալ խնդիր չունի: Իհարկե ընթացքում ծագում են մանր-մունր հարցեր, որոնք կարգավորվող հարցեր են: Կարեւորը` մենք մեր գործին պատասխանատվությամբ ենք մոտենում, եւ փորձում ենք բոլոր հարցերի պատասխանը տալ միայն մեր աշխատանքով:
Հանդիպումը` Իրինա Ազոյանի
Հ.Գ Հանդիպման ընթացքում, հիվանդների հարազատներից մեկն էլ, ով մասնագիտությամբ մանկավարժ էր, ցավով խոսեց այն մասին, որ շատերի իրենց բան ու գործը թողած փորձում են ցեխ շպրտել այն հաստատության վրա, ուր տարիներ շարունակ իրենց հարազատները բուժում են ստանում: Վերջինս իր խոսքում նշեց նաեւ, որ շատ հաճախ այնպիսի տպավորություն է, որ այդ անհեթեթ խոսակցությունները շրջանառության մեջ դնող մարդիկ,ցավոք սրտի ոչ թե հիվանդների շահերից ելնելով են փորձում ինչ-որ բան անել, այլ զուտ իրենց անձնական խնդիրները լուծելու`որի արդյունքում էլ այսօր գրեթե ամեն տեղ թացն ու չորը իրար է խառնվել:
