Ի՞նչ է կատարվում Ադրբեջանի ԱԳՆ-ում
Ադրբեջանական լրատվամիջոցներին «վերուստ» իրավունք է վերապահված երբեմն քննադատության թիրախ դարձնել բավական բարձրաստիճան պաշտոնյաներին: Այս միջոցով նախագահ Ալիևը զանազան ուղերձներ ու ակնարկներ է հղում նրանց` ժամանակ առ ժամանակ հիշեցնելով, թե ով է երկրի տեր ու տնօրենը: Եվ ահա ղեկավարի բարեհաճությունից օգտվող կայքերից մեկը մատ է թափ տալիս ոչ ավել ոչ պակաս` արտգործնախարար Մամեդյարովի վրա` «Պարոն Մամեդյարով, ի՞նչ է կատարվում ԱԳՆ- ում»:
Նման վերաբերմունքի պատճառն ավելի քան հարգելի է. պարզվել է, որ «հերթական ադրբեջանական դիվանագետը սովորական ստահակի մեկն է, ով որոշել է կատարած հանցանքների համար արդարադատությունից փրկություն որոնել այն երկրում, ուր իրեն ուղարկելու են աշխատելու»: Խոսքը վերաբերում է Ռումինիայում Ադրբեջանի դեսպան, այնուհետև` Ավստրալիայի դեսպանատան աշխատող Անար Հասանովին, ով… քաղաքական ապաստան է խնդրել այս վերջին երկրում: Կայքի կարծիքով ամենևին էլ ոչ միակ այս դեպքը վկայում է, թե ԱԳՆ- ում ինչ պարսավելի ձևով են Ադրբեջանի դեսպան նշանակում աշխարհի տարբեր երկրներում:
