Ինչ է կատարվում հայաստանյան քրեական աշխարհում. Ամեն ինչ պայթել է Երրորդմասցի Լյովիկի դեպքից հետո
«Իրավունք»-ը գրում է. «Վերջին ժամանակներս հայաստանյան քրեական հեղինակությունները կամ սպանվում են կամ` հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Դա խոսում է մեկ բանի մասին` քրեական աշխարհում խորքային հակամարտություն է ծավալվում: Վերջին թարմ դեպքերից մեկը քանաքեռցի հայտնի մականունով Տույի ձերբակալումն է, իսկ երեկ հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղա- փոխվել Չուգուն մականվամբ Արթուր Հովհաննիսյանը, որտեղ էլ նա մահացել է:
Քրեական աշխարհին քիչ թե շատ քաջատեղյակները նշում են, որ քրեական աշխարհը հակամարտության այս փուլ մտավ Երրորդմասցի Լյովիկի և նրա մտերիմների սպանությունից հետո, թեև հակասություններն ավելի խորքերն են գնում: Եվ ամեն ինչ պայթեց հենց Երրորդմասցի Լյովիկի դեպքից հետո` հաշվի առնելով նաև նրա ազդեցիկ դիրքերն ու Պզոյի հետ ունեցած հարազատական կապերը: Գումարած դրան՝ Լյովիկը ընդարձակ կապեր ուներ նաև քաղաքական, իշխանական շրջանակներում, և նրա սպանությունը նաև ազդակ էր` ոչ միայն քրեական, այլ նաև տնտեսական ազդեցության ոլորտների բաժանման մասին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
