Ի՞նչ է պետք երիտասարդներին քաղաքական կարիերա սկսելու համար
• Քաղաքականության ասպարեզում հայտնի կարող ես դառնալ, երբ ներկայացնես համաքաղաքացիներիդ ինչ-որ մեծ խմբի արդեն իսկ ձևակերպված ձգտումները: Որոշակի դիրք գրավելուց հետո միայն կարող ես ինչ-որ նոր, ոչ սոցիալական հայտարարություն անել:
• Քաղաքական պայքարն անվերջանալի գործընթաց է, մշտական կանոնակարգվածության ու բարեկեցության հնարավոր չէ հասնել:
• Քաղաքականությամբ զբաղվեք միայն այն դեպքում, եթե ուզում եք առաջնորդ դառնալ, այսինքն դրանով վաստակել:
• Եթե նոր եք մտնում քաղաքական դաշտ, ապա ակտիվություն ցուցաբերեք միայն նախընտրական քարոզարշավի շրջանում: Իսկ ընտրությունների միջև ընկած ժամանակահատվածում հարկավոր է չափավոր չեզոքություն ցուցաբերել, ծայրահեղ գնահատականներ չտալ, ինչը իրավիճակից ելնելով մանրևելու հնարավորություն է տալիս: Ընտրողների հիշողությունը կարճ է:
• Քաղաքական կարիերան առավելապես ճիշտ տեխնոլոգիաների հարց է: Իսկ տեխնոլոգիայի միակ խնդիրն է ավելի լավը լինել, քան մրցակցիդ տեխնոլոգիա է: Քաղաքական գործչին միայն մարտավարական հնարքների համար է նորարարություն անհրաժեշտ:
