Ի՞նչ է թաքցնում Քիմ Քարդաշյանն իր հղիության մասին
«NY Daily News»-ում վերջերս հրապարակվեց մի հոդված, որում առաջ էր քաշվում այն վարկածը, որ Քիմ Քարդաշյանը ոչ թե մի բալիկի է սպասում, այլ երկվորյակների։ Նշվում էր, որ երկրորդ անգամ հղիանալու համար Քիմը դիմել է արտամարմնային բեղմնավորման։ Ըստ լրատվամիջոցի հրապարակած տվյալների՝ Քիմն իր ընկերներից միայն մի քանիսին է պատմել, որ երկվորյակների է սպասում. նա չի ցանկանում, որ մեծ աղմուկ բարձրանա, մինչև որ 100 %-ով վստահ չլինի, որ իսկապես երկու փոքրիկի է կրում սրտի տակ։ Երբ «DailyMail»-ի լրագրողները կապ հաստատեցին Քիմի ներկայացուցիչներից մեկի հետ, վերջինս հրաժարվեց որևէ կերպ մեկնաբանել այս շշուկները։ Նա ո՛չ հաստատեց, ո՛չ ժխտեց երկվորյակների մասին շրջանառվող խոսակցությունները՝ այսպիսով ավելի խորացնելով կասկածները։

Ըստ վիճակագրության՝ արտամարմնային բեղմնավորմամբ 5 հղիությունից 1-ի դեպքում մեկից ավելի երեխաներ են ծնվում, մինչդեռ բնական ճանապարհով հղիանացած 80 կանանցից մեկն է երկվորյակ, եռյակ քամ քառյակ ունենում։ Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ 34-ամյա ռիելիթի աստղը դիմել էր արտամարմնային բեղմնավորման։ Նա հայտարարել էր, որ արդեն հոգնել է հղիանալու անհաջող փորձերից, սակայն ինչպես տեսնում ենք, այդ փորձերն ապարդյուն չէին։ «Քարդաշյանների հետ համընթաց» հեռուստաշոուի կիրակի օրվա անոնսում Քիմն անձամբ հայտնեց երկրորդ բալիկի ավետիսը՝ասելով, որ ինքն ու Քանյեն անչափ ոգևորված են։ «Քարդաշյանների հետ համընթաց» ռիելիթի շոուի վերջին եթերաշրջանի ընթացքում Քիմի՝ հղիանալու հետ կապված խնդիրները մանրակրկիտ լուսաբանվում էին։ Քիմը ցանկանում էր իր օրինակով ոգեշնչել այլ կանանց, ովքեր բախվել են այն նույն դժվարություններին, որոնց միջով ինքն է անցել։
![]() |
![]() |
Դեռևս նրբիրան Քիմը շողում է երջանկությունից։
Ես չէի կարծում, որ այդքան անկեղծորեն կխոսեմ այս խնդիրներիս մասին, սակայն բժշկիս մոտ տեսնելով մարդկանց, ովքեր անցնում էին այն ամենի միջով, ինչի միջով ես էի անցնում, ես մտածեցի՝ իսկ ինչո՞ւ չկիսվել իմ պատմությամբ։ Այն իսկապես էմոցիոնալ է։

Փոքրիկ Նորթը շուտով եղբայր կամ քույր կունենա կամ գուցե երկուսից էլ։
Քիմը պատմել է նաև, թե որքան հակասական են եղել տարբեր բժիշկների կարծիքները իր գինեկոլոգիական խնդիրների մասին.

Իսկ այս լուսանկարում Նորթիկը դեռևս իր համար ամենաապահով վայրում էր։
«Մի բժիշկ ինձ ասաց, որ ևս մեկ երեխա ունենալուց հետո իմ արգանդը պետք է հեռացվի. ես կարող էի միայն մեկ երեխա ունենալ։ Մի այլ բժիշկ ասաց. «Դու պետք է դիմես սուրոգատի», մի երրորդն էլ ասաց. «Օհ, դու լավ կլինես»։ Հետո ես զանգեցի իմ բժշկին ու նա ինձ ասաց. «Գիտե՞ս, ես կարծում եմ մենք կհաղթահարենք քո խնդիրները»։ Լինում էին դեպքեր, երբ ես դուրս էի գալիս բժշկի սենյակից հիստերիկ արտասուքով, ուրիշ անգամներ էլ՝ մտածելով, որ ամեն ինչ լավ կլինի, և դա [հղիությունը] այս ամիս կլինի»։


