Ի՞նչ էին փնտրում Հիտլերի ամենաէլիտար ստորաբաժանումները Տիբեթում (Photo)
BlogNews
1945 թվական, մայիս: Կարմիր բանակը, ջախջախելով գերմանացիների դիմադրությունը, վերջնականապես տիրացավ քաղաքին, ու սկսեցին հավաքել փողոցներում ու տներում հավաքված դիակները՝ յուրայինների, հակառակորդների ու քաղաքացիների: Ու որքան մեծ էր խորհրդային զինծառայողների զարմանքը, երբ Ադոլֆ Հիտլերի շտաբի մոտ տեղի ունեցած արյունահեղ մարտերից հետո սկսեցին հայտնաբերել ՍՍ-ականների (նացիստական ստորաբաժանում) հարյուրավոր դիակներ, որոնք ամենևին էլ չէին համապատասխանում արիացու հիտլերյան պատկերացումներին, իսկ ավելի կոնկրետ՝ դրանք արիացի չէին էլ կարող լինել, որովհետև մաքուր ասիացիներ էին: Ինչպես հետագայում պարզվեց՝ Հիտլերի գվարդիայի ամենամեծ նվիրվածություն ցուցաբերող մասը բաղկացած էր տիբեթցիներից…

Տիբեթը մոլորակի ամենաառեղծվածային վայրերից մեկն է: Շատերը հավատում են, որ այն մարդկության բնօրրանն է, ու այնտեղ է գտնվում կիսաստվածների գաղտնի երկիրը՝ Շամբալան, որն աշխարհի իմաստության աղբյուրն է: Առ այսօր Հիմալայներում թաքնված այս գողտրիկ անկյունը դեպի իրեն է ձգում տարբեր գիտնականների, գրողների ու արկածախնդիրների ուշադրությունը, ովքեր մեկնում են այնտեղ՝ գաղտնի գիտելիքներ ձեռք բերելու ակնկալիքով, որոնք կարող են ծառայել ինչպես համընդհանուր բարօրությանը, այնպես էլ մեծ ողբերգություններ բերել, ինչպես դա եղավ 1930-ականներին, երբ Լհասայի պահապանները բացեցին իրենց գրադարանները Նացիստական Գերմանիայի էմիսարների առջև:
Հիտլերի մանկությունն ու երիտասարդ տարիները

Անհնար է հասկանալ հետևանքները՝ չիմանալով պատճառների մասին: Հենց Տիբեթի նկատմամբ տածած հետաքրքրությունն ընկավ նացիզմի վայրի ու հակամարդկային փիլիսոփայութան հիմքում, բայց սկզբնապատճառը պետք է փնտրել այդ փիլիսոփայությունը ստեղծողի՝ Հիտլերի անձնական պատմության մեջ:
1923 թվականի «Գարեջրային պուտչով» Հիտլերը ներխուժեց քաղաքականության ասպարեզ, ինչի համար նրան դատապարտեցին 5 տարի ազատազրկման, ու նա ստիպված էր 9 ամիս անցկացնել Լանդսբերգի բանտում: Այդ 9 ամիսները որոշիչ են Հիտլերի հետ հետագայում կատարված դեպքերը հասկանալու համար: Հիտլերի վրա ուշադրություն դարձրեցին հզոր ուժեր, ու նա իր դատավարությունը վերածեց իսկական գովազդային արշավի, որի արդյունքում դարձավ իսկական ազգային հերոս, իսկ բանտում անցկացրած ամիսները նման էին հանգստավայրում անցկացրած հաճելի ժամանակի: Հիտլերը կարող էր զբոսնել որքան կամենար ու հյուրեր ընդունել: Նրա հյուրերի թվում էր նաև ակադեմիկոս ու Վերմախտի գեներալ Կարլ Հաուսհոֆերը, ով Գերմանիայի ապագա տիրակալին սովորեցնում էր կրոնական փիլիսոփայություն ու հաղորդակից էր դարձնում Արևելքի իմաստնություններին:
Հոգևոր ուսուցիչը

Հաուսհոֆերը մոլի ազգայնական էր, ով կոչ էր անում գաղութացնել Կենտրոնական Ասիան ու հատապես Տիբեթը, որտեղ, ըստ նրա, Հիտլերը կկարողանար միստիկ և ուղղակի կապ հաստատել անհայտ աստծո հետ: Հենց այս մարդու ազդեցության ներքո Հիտլերի մոտ սոցիալական դարվինիզմը միախառնվեց կրոնական փիլիսոփայության հետ, հինդուիստական վեդաներն էլ՝ ռասայական-մարդաբանական դպրոցի հիմնադիր Գոբինոյի մտքերի հետ: Արդյունքում բատից դուրս եկավ լրիվ նոր Հիտլեր, ով հավատում էր, որ պետք է դաշինք կնքի «Աշխարհի տիրակալի» կամ էլ «Սարսափի արքայի» հետ, ով իշխում է Տիբեթում գտնվող գաղտնի քաղաքում: Հենց այնտեղ էլ, ըստ Հիտլերի, գտնվում էր գիգանտների՝ գերմարդկանց վերջին քաղաքակրթությունը:
մանրամասները՝ այստեղ:
