Ինչ եք խառնվել իրար. Անահիտ Մխիթարյանը շատ ՛՛փոքր՛՛ է, որ Դիանա Գրիգորյանի տեղը զբաղեցնի
Ինչ եք խառնվել իրար. Անահիտ Մխիթարյանը շատ ՛՛փոքր՛՛ է, որ Դիանա Գրիգորյանի տեղը զբաղեցնի:
Չեմ հասկանում, ի՞նչ եք բոլորդ կպել Դիանա Գրիգորյանին: Համ բողոքում եք, համ էլ իրա ոչ մի սերիալի ոչ մի սերիան բաց չեք թողնում: Երկերեսանի եք, էլի... Կարդացի , որ Դիանային Անահիտ Մխիթարյանը ուզում է դուրս հանել եթերից: Էլի եմ այդ մասին լսել, բայց դա սուտա էն իմաստով, որ Դիանայի տեղը ոչ ոք չի կարա կանգնի: Համ էլ մի հարց, ո՞նց ա ստացվում, որ Անահիտը կարողանում ա միանգամի 3 սերիալ գրի /մեկը Վերջին հայրիկ, մյուսը Կենտրոնովա գնում, 3-րդն էլ էս քանի օրն ա սկսում/ : Դա լոգիկայից դուրս ա, սովորական մարդը իրեն սպանի էլ , օրը 24 ժամ էլ աշխատի՝ չի կարողանա: Այսինքն ի՞նքը չի գրում, ուրիշների՞ն է գրել տալիս: Այդ դեպքում ինչու չեն երևում այդ ուրիշների անունները: Համ էլ Հայաստանում էլ գրող չկա՞, որ ինքը միանգամից 3-ը գրում ա: Ես 2 ընկերուհի ունեմ՝ ավարտել են սցենարական բաժինը, անհուսորեն աշխատանք են փնտրում, ուր գնում են՝ ասում են մենք սցենարիստ ունենք: Ու շատ դեպքերում խոսքը նույն կոնկրետ մարդու մասին է: Աչքածակություն մի արեք, ընկերներ, նորերին էլ բաժին հանեք, թող նոր խոսք բերեն իրենց հետ: Հոգնեցինք ձեր ծամծմված թեմաներից էլ, ձեր լաց ու կոծից էլ՝ թարմություն, թարմություն մեր եթերին:
Գրում է ՖԲ օգտատերը
