Ի՞նչ էր երազում դառնալ Հեղինե Բիշարյանը, եւ ինչպիսի՞ն էր նրա մանկությունը իրականում
21-րդ դարի երեխաները, ի տարբերություն 90-ականների երեխաների պետք է չունենան ոչնչի պակաս. քանզի խանութները լիքն են տեխնիկայով, գունագեղ հագուստով, ու բազմազան խաղալիքների տեսականիով: Բայց ցավոք սրտի ոչ բոլորն ունեն հնարավորություն օգտվելու այդ ամենից:
Fnews.am-ը կապ հաստատեց ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանի հետ, պարզելու, թե ի՞նչն է պակասում 21-րդ դարի հայ մանուկի կյանքում, ի՞նչ են ունեցել իրենք, որ չունեն հիմա երեխաները: Արդյո՞ք պատգամավոր Հեղինե Բիշարյանը ունեցել է ինչ-որ բանի պակաս, ինչպիսին է եղել նրա մանկությունն ու ինչ նպատակներ է ունեցել:
Fnews.am-ի հետ զրույցում Հ. Բիշարյանը նշեց, որ իրենք 5 երեխա են եղել, բայց ապրել են բավականին ապահով կյանքով. ոչնչի պակաս չեն ունեցել: Ի տարբերություն հիմիկվա կյանքի, մեր ժամանակ չի եղել «ՉԿԱ» բառը, իսկ հիմա դեռ շատ փոքր երեխայի մոտ ձևավորված է չկայի գաղափարը: Դրա պատճառն այն է, որ ծնողները չունեն բավարար միջոցներ` երեխաներին սրճարաններ, կամ մանկական ժամանցի վայրեր տանելու համար:
Մեր հարցին, թե արդյո՞ք մանուկ հասակում Հեղինե Բիշարյանը երազում էր դառնալ Արթուր Բաղդասարյանի «աջ ձեռքը», պատասխանն այսպիսին էր.«Երբ ես փոքր էի, դեռ չկար Արթուր Բաղդասարյանը, իսկ ես երբեք պատգամավոր դառնալու մասին չեմ երազել: Ես շատ երեխաների նման երազել եմ դառնալ մանկավարժ և դարձել եմ :
Հիմա երեխաներն ունեն անհոգության ու խաղաղության պակաս , թող երեխաները չիմանան, թե ինչ է նշանակում Չկա... : Թող միայն գրքերից լսեն պատերազմի մասին, իսկ ես իմ աշխատանքով կփորձեմ անել նրանց անհոգ կյանքի համար ամեն բան»,-իրեն չկորցնելով ավելացրեց Հեղինե Բիշարյանը:
Հ. Գ. Թող բոլոր մանուկները ապրեն այնպես, ինչպես ապրում են մեծամեծերի մանուկները, թող չմրսեն ձմռանը վառելիքի պակասության պատճառով, թող չտխրեն աշնանը, երբ պետք է դպրոց գնան ու չունեն հագուստ: Թող կյանքը լինի գունավոր հեքիաթ մանուկների համար:
Շնորհավոր հունիսի 1:
Պատրաստեց` Աննա Առաքելյանը
