Ի՞նչ էր կորցրել Մերկելը՝ ապրիլի 24-ին մեկնելով Թուրքիայի Այնթափ քաղաք
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ԵՄ խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը եւ այլ եվրոպացի պաշտոնյաներ այսօր՝ ապրիլի 24-ին, այցելել են Թուրքիայի Այնթափ քաղաքում տեղակայված փախստականների ճամբարներ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Սակայն Մերկելի այցը ուշադրության է արժանի այլ համատեքստում։ Գերմանիայի կանցլերը Այնթափ է այցելել ճիշտ նույն օրը, երբ այնտեղ ուղիղ 101 տարի առաջ դաժանորեն կոտորում էին հայերին։
Ավելորդ չէ հիշեցնել, որ մինչ Ցեղասպանությունը հայերը Այնթափում մեծամասնություն էին կազմում, իսկ ներկայում Այնթափի մշակույթային ժառանգությունը բացառապես կազմված է հայերի ստեղծագործություններից ու հետքից։
