Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում հունվարի 6-ին ժամանակ առ ժամանակ արևմտյան շրջաններում, 7-8-ին, 9-ի գիշերը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 7-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, 8-9-ին հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով: 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ, 6-8-ին քամու ուժգնացում 25-30 մ/վրկ արագությամբ, բուք, ճանապարհներին` մերկասառույց:
Օդի ջերմաստիճանը 7-10-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:
