Ինչ հարց է լուծվելու Մոսկվայում
Սեպտեբերի վերջին Նյու Յորքում կայանալու է ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի հոբելյանական նստաշրջանը: Նստաշրջանը բոլոր հնարավորություններն ունի պատմական դառնալու համար եւ կարող է շատ բան փոխել համաշխարհային քաղաքականությունում:
Առաջին, ենթադրվում է, որ նստաշրջանի ժամանակ հայտարարվելու է Իրանի դեմ պատժամիջոցները հանելու մասին, ինչը մեծ տարածաշրջանում սկիզբ կդնի արեւմտա-իրանական հզոր առանցքի սկզբին: Այդ առանցքը դուրս կմղի բոլոր նախկին պայմանավորվածությունները, եւ հիմա արդեն բոլոր տարածաշրջանային տերությունները փորձում են իրենց տեղը գտնել այդ առանցքի շուրջ: Դա նախեւառաջ վերաբերում է Թուրքիային ու Ռուսաստանին:
Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին կարող է որոշում կայացվել Սիրիայի հարցով: Մասնավորապես, առայժմ հավանություն չստացած առաջարկ կա, որ Բաշար Ասադը մնում է իշխանության, սակայն նոմինալ լիազորություններով, իսկ երկիրը կառավարում է «ժամանակավոր կառավարությունը», բնականաբար, արեւմտյան վերահսկողությամբ:
Գլխավոր ասամբլեայի նիստին պետք է ելույթ ունենա Վլադիմիր Պուտինը: Ավելի վաղ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը չի կարողացել որոշում կայացնել Դոնբասում խփված Բոինգի գործով տրիբունալ ստեղծելու վերաբերյալ, եւ ենթադրվում է, որ որոշումը կկայացնի Գլխավոր ասամբլեան: Դա ենթադրում է ոչ միայն նոր պատժամիջոցներ Ռուսաստանի հանդեպ, այլ նաեւ Ռուսաստանին Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքից զրկելու հավանականություն:
մանրամասն՝ այստեղ:
