Ի՞նչ իրավունքներ ունի հոգեբուժարանում գտնվող մարդը և ինչպե՞ս դիմել ՄԻՊ-ին
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է հոգեբուժարաններում անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված տեղեկատվական թերթիկ։ Ներկայացված են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները, Պաշտպանին դիմելու կարգը և հոգեբուժարանում գտնվող մարդու կողմից իրենց իրավունքների պաշտպանության հնարավորությունները։
Տեղեկատվական թերթիկները կտրամադրվեն ինչպես հոգեբուժարաններում գտնվող անձանց, այնպես էլ հոգեբուժարանների անձնակազմերին։


