Ի՞նչ կանի Հայաստանն այս նոր հնարավորությունը
Lragir.am-ը գրում է .
Ռուսաստանում մեկնարկել են միջազգային բանակային խաղերը, որոնց մասնակցում է 17 երկիր: Բանակային խաղերի բացմանը մասնակցելու համար Մոսկվա է մեկնել Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ով ըստ տեղեկության պետք է հանդիպի նաեւ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի հետ:
Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ հետաքրքրական տեղեկություն է տարածվել Հայաստանի մասով: Հայկական մամուլում հրապարակվել է Վաշինգտոնում հայկական կառույցների հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե ԱՄՆ կօգնի պահպանել արցախյան հակամարտության գոտու զինադադարը:
Նշանակու՞մ է դա արդյոք, որ Ադրբեջանը դադարեցնելու է զինադադարի խախտումները սահմանին: Այդ հարցն էլ երեւի թե կախված է Ադրբեջանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարների հանդիպումից: Բաքուն Մոսկվայից երեւի թե փորձելու է պարզել, թե արդյո՞ք Կրեմլը կօգնի շարունակել դիվերսիոն պատերազմը: Այն Կրեմլի համար էլ բավական ձեռնտու երեւույթ էր, քանի որ Մոսկվային մանեւրի հնարավորություն է տալիս՝ մեկ Հայաստանին, մեկ Ադրբեջանին քաղաքական պահանջներ ներկայացնելու համար:
Մանրամասն ՝ սկզբնաղբյուրում:
