Ինչ՞ կապ ունի Մարտուն Գրիգորյանը երեկվա ողբերգական պատահարի հետ
Նոյեմբերի 10-ին Շիրակի մարզում վթարի ենթարկված երթուղային «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը պատկանում էր ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանի «Տրանս ակնթարթ» ընկերությանը։
shabat.am-ի թղթակցի հետ զրույցում Մարտուն Գրիգորյանը ասեց , որ իր տեղեկություններով միկրոավտոբուսը սարքին է եղել, արագությունը՝ նորմայի սահմաններում, ընթացել է ՝ առանց խախտում անելու, բեռնատարը չի զիջել ու հարվածել է «Գազելին»։
Մարտուն Գրիգորյանի նշեց, որ մարդատար միկրոավտոբուսի վարորդը շատ փորձառու է եղել
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան՝ ժամը 19։15-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Երևան-Գյումրի ավտոճանապարհի` Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել է «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետևանքով «Գազելը» պայթել է։ Նախնական տեղեկություններով՝ վթարի պահին «Գազելի» մեջ եղել է 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել են, իսկ 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Վիրավորների թվում կա նաեւ 14 տարեկան երեխա, որի վիճակը գնահատվում է ծանր։ Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։ «Գազելին» բախված «Կամազ» մակնիշի բեռնատարի վարորդը՝ Մ.Վարդանյանը, ձերբակալված է։
