1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչ կպայմանավորվեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը

Սահմանադրական բարեփոխումներին և 2017 թվականի խորհրդարանի ընտրությանն ընդառաջ Հայաստանում մեկնարկել է նոր կուսակցությունների ձևավորման գործընթաց, որը որպես ինքնին գործընթաց Հայաստանի համար նորություն չէ, սակայն առանձնահատուկ է նրանով, որ ստեղծվող քաղաքական ուժերը լուսանցքային-դեկորատիվ չեն և ներկայացնում են նախընտրական լուրջ հավակնություններ:

Խոսքը, բնականաբար, մեծամասնություն դառնալու մասին չէ, քանի որ այս առումով պետք է լինել իրատես ու ընդունել, որ հազիվ թե Հայաստանում առաջիկա երկու տարիներին գտնվի այնպիսի ռեսուրս, որը կխափանի իշխանության հերթական վերարտադրությունը: Նոր կուսակցությունների պարագայում խոսքը խորհրդարանում տեղ ունենալու, 5 տոկոսի հաղթահարման մասին է: Ըստ տեղեկությունների՝ այս գործընթացին է միանում նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որի համակիր և զինակից, նախկին ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանը կարող է նոր կուսակցություն ստեղծել, որը, բնականաբար, ներկայացնելու է Ռոբերտ Քոչարյանի շահերը:

Եթե Հայաստանում վերանում է նախագահական ինստիտուտը, այսինքն՝ նախագահը այլևս չի լինում ուղղակիորեն ընտրվող մանդատի տեր, այլ ընտրվում է խորհրդարանական մեծամասնությամբ, ապա Ռոբերտ Քոչարյանի կուսակցություն ստեղծելու մոտիվը լիովին հասկանալի է: Եվ այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Սերժ Սարգսյանը փետրվարին, ըստ էության, ցրեց ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն, մեծ հաշվով, երբեք էլ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը չի եղել: Ինչպես որ ՀՀԿ-ում է Ռոբերտ Քոչարյանն ունեցել իր որոշակի ներկայությունը տարբեր անձանց միջոցով, այդպես էլ ԲՀԿ-ում Սերժ Սարգսյանն է իր ներկայությունն ունեցել: Եվ դեռ հարց է, թե այդ կուսակցությունում ում ներկայությունն ու ազդեցությունն էր ավելի մեծ՝ Սերժ Սարգսյանի՞, թե՞ Ռոբերտ Քոչարյանի:

Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական պլանները կազմում էր լիովին այլ հաշվարկով: Նա պատրաստվում էր լինել նախագահական թեկնածու և ներքին համակարգին, միաժամանակ նաև արտաքին կենտրոններին փաստարկել, որ Սերժ Սարգսյանի երկրորդ ժամկետից հետո ինքն է ամենաօպտիմալ թեկնածուն, որը կպահի և՛ ներքին համակարգը, և՛ կանխատեսելի գործընկեր կլինի արտաքին հարցերում: Այս տեսանկյունից, Ռոբերտ Քոչարյանն իր հույսը ամենևին չէր դնում մեկ քաղաքական ուժի վրա: Նրա հույսը ամբողջապես համակարգն էր, այդ թվում և՝ ՀՀԿ-ն: Նա շատ լավ էր պատկերացնում, որ առանց ՀՀԿ-ի անիրագործելի են իր հավակնությունները: Իսկ շանսերը, որ ՀՀԿ-ում կարող էր ունենալ աջակցություն, գուցե թե ոչ շատ մեծ, այնուամենայնիվ իրատեսական էին:

Սակայն, եթե նախագահական ինստիտուտի առաջնային մանդատը վերանում է, լիովին փոխվում է համակարգի տրամաբանությունը, և Ռոբերտ Քոչարյանի համար այլևս հնարավոր չէ քաղաքական պլաններ կառուցել մի քիչ-մի քիչ տարբեր ուժերի, այդ թվում՝ ՀՀԿ-ի հաշվարկով: Փոխվում են ներքին մոտիվացիաները, վերանում է նախագահական պաշտոնի շուրջ կոնսենսուսի անհրաժեշտությունը, վարչապետի խնդիրը դառնում է արդեն ներկուսակցական խնդիր, և այստեղ Ռոբերտ Քոչարյանը գործնականում մնում է խաղից դուրս: Խաղալու համար հարկավոր է ունենալ կուսակցություն, և Ռոբերտ Քոչարյանը կանգնած է ընտրության առաջ՝ կա՛մ ավելի հեռանալ խաղից, ինչն առանց այդ էլ տեղի էր ունեցել նախագահական պաշտոնը թողնելուց հետո, կա՛մ խաղին ներգրավվել արդեն լիարժեք՝ «սեփական» կուսակցությամբ, որը չի լինի տարբեր շահերի համատեղման հարթակ, այլ լիովին կգործի արդեն Քոչարյանի քաղաքական պլանների տրամաբանության շրջանակում:

Բնական է, որ այդ կուսակցության կորիզն էլ պետք է կազմի ԲՀԿ-ի՝ այսպես ասած քոչարյանական թիմի հիմնական մասը: Այնուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանն ամենայն հավանականությամբ չի մոբիլիզացնի քաղաքական դաշտում առկա իր ողջ «ներկայացուցչությունը», քանի որ անկախ իր կուսակցությունն ունենալուց՝ նա, բնականաբար, կցանկանա իր համար վստահելի աչք ու ականջ ունենալ նաև այլ կուսակցություններում, այդ թվում՝ ՀՀԿ-ում և ԲՀԿ-ում:

 

Մանրամասն ՝ 1in.am-ում

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan