Ինչ կրթություն ունեն հայ հայտնի կանայք և որն է նրանց առաջին աշխատանքը
Wnews.am-ը գրում է. Հայաստանի հայտնի կանանց մասնագիտություններն ու առաջին աշխատանքը: Որ բուհերն են ավարտել ՀՀ առաջին տիկինները, կին նախարարներն ու պատգամավորները և որտեղ են առաջին անգամ աշխատել ներկայացնում է Wnews.am-ը:

Ռիտա Սարգսյան. ՀՀ նախագահի կինն ավարտելով Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան հ.3 միջնակարգ դպրոցը` Ռիտա Սարգսյանը ստացել է երաժշտական կրթություն եւ աշխատել մանկապարտեզում` որպես երաժշտության ուսուցչուհի:
![]()
Բելլա Քոչարյան. ՀՀ երկրորդ նախագահի կինը 1978 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի սանիտարա-հիգիենիկ ֆակուլտետը։ Աշխատել է Լեռնային Ղարաբաղի մարզային սանիտարա-հակահամաճարակային կայանում (ՍՀԿ), որպես բժիշկ-մանրէաբան, ապա` բժիշկ հակահամաճարակաբան։ Զբաղեցրել է մարզային ՍՀԿ-ի գլխավոր բժշկի տեղակալի պաշտոնը։ Աշխատանքի վերջին տարիներին (1991 և 1993 թթ.) եղել է ՍՀԿ-ի համաճարակաբանության բաժնի վարիչը։

Լյուդմիլա Տեր-Պետրոսյան. Առաջին նախագահի կինն ավարտել է Լենինգրադի պետական ռուսական համալսարանի գերմանիստիկայի ֆակուլտետը:

Հասմիկ Պողոսյան. ՀՀ մշակույթի նախարարն սովորել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում, կենսաբան-մանկավարժի մասնագիտական որակավորմամբ: Երևանի N 183 միջնակարգ դպրոցում աշխատել է որպես կենսաբանության ուսուցչուհի: 
Հերմինե Նաղդալյան. ԱԺ փոխնախագահն ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը։ Տնտեսագետ։ Տնտեսագիտության թեկնածու։ 1981-1989 թթ.՝ Սպառողական կոոպերացիայի համամիութենական ԳՀԻ հայկական մասնաճյուղում աշխատել է կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, ենթաբաժնի վարիչ, բաժնի վարիչ։

Արփինե Հովհաննիսյան. ՀՀ արդարադատության նախարարն ավարտել է Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ իրավաբանական ֆակուլտետը: 2007թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է:

Հրանուշ Հակոբյան. ՀՀ Սփյուռքի նախարարն ավարտել է ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, 1989 թվականին՝ Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիան, 1994 թվականին՝ Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
