Ի՞նչ տարբերություն թե ես որտեղ կլինեմ
Shabat.am-ը գրում է. Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը դեկտեմբերի 10-ին եռյակի նախաձեռնած հանրահավաքին բեմահարթակում չէր, որովհետև «տեղին չէր»:
«Ի՞նչ տարբերություն, թե ես որտեղ կլինեմ: Ներքևում ժողովուրդն էր, ես նրանց կողքին էի: Իմ ելույթն այդ օրը տեղին չէր: Լիդերները չէին եկել, հատուկ երթ էր նախատեսված, այն հանրահավաքը չէր, որը պարունակում էր ելույթներ, միայն մի ազատամարտիկ հանպատրաստից ելույթ ունեցավ, որովհետև այդ ժամանակ դա էր պետք»,- այս մասին այսօր, լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանը:
«Ինքս հավատում եմ Ծառուկյանին, որովհետեւ երկար ժամանակ է` ձգտում է, ցանկանում է հասնել մի բանի: Չեմ հավատում, որ ինքը դա անում է հենց այնպես, ինքը դա անում է իր անձի համար: Եթե չհավատայի, չէի միանա»,- ավելացրեց նա:
Նշենք, որ նոյեմբերին Տիգրան Կարապետյանը միացել է համաժողովրդական շարժմանը: Նա բազմիցս հայտարարել էր, որ դեկտեմբերի տասին ելույթ է ունենալու Ազատության հրապարակի հարթակից: Սակայն այդպես էլ նրան այդ օրը չտեսան նրան:
