Ինչ վիճակում են Ազատության հրապարակում նստացույցի մասնակիցները (Video)
Արդեն երեք օր է Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները նստացույց են հայատարարել՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և պահանջում են չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի հունիսի 17-ի որոշումը: Նստացույցի մասնակիցների խոսքով՝ երեք օրերի ընթացքում մասնակիցների թիվն աճել է՝ հասնելով մինչև 500-ի: Վերջիններս իրենց հետագա քայլերի մասին բարձրաձայնել չցանկացան՝ ասելով՝ «Ամեն ինչ պարզ կդառնա այսօրվա հանրահավաքից հետո, մինչ այդ նախընտրում ենք դեռևս չխոսել»:
