Ի՞նչն է եղել 23-ամյա ծննդկանի մահվան պատճառը photo
«Փաստինֆո»-ին նոր մանրամասներ է հայտնի դարձել օրեր առաջ 23-ամյա ծննդկանի մահվան դեպքով:
Գյումրիի բնակչուհի 23-ամյա Ջուլիետա Գասպարյանը, ով հուլիսի 30-ին «Հղիություն, սիրտ-թոքային անբավարարվածություն» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն և ծննդաբերելուց օրեր անց մահացել է, դեռևս դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի ստացվել, սակայն ըստ նրա մահվան մասին բժշկական վկայականի՝ կնոջ մահվան պատճառն է հանդիսացել «Պոլիօրգանային անբավարարություն, սեպտիկ էնդոկարդիտ, փայծաղի և երիկամների նեկրոզը»:
Պարզվել է նաև, որ երբ կինը հղիացել է, ամիսներ անց նրա մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ: Կինը, Գյումրու ծննդատանը բուժում ստանալուց հետո, համապատասխան ուղեգրով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ են ախտորոշել, որից հետո հետազոտություն է անցել Նորք Մարաշում գտնվող սրտաբանական կենտրոնում, այնուհետև վերադարձրել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Հուլիսի 30-ին Ջուլիետա Գասպարյանը ծանր վիճակում տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ և օգոստոսի 01-ին կատարվել է կեսարյան հատում, սակայն նրա առողջական վիճակն այդպես էլ չի բարելավվել, և օգոստոսի 04-ին մահացել է:
Հեղինակ:
