«Ինչո՞ւ չեք այդ հարցը ուղղում Սերժ Սարգսյանին».Հովիկ Աբրահամյան.VIDEO
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այսօր խորհրդարանում պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպե՞ս է մեկնաբանում Սերժ Սարգսյանի այն խոսքերը, երբ նա ասել էր, թե իր մտքում ունի երկրի հաջորդ նախագահին, ասաց. «Իսկ ինչո՞ւ չեք այդ հարցը ուղղում Սերժ Սարգսյանին»: Ճշտմանը՝ տեսնում ե՞ք հաջորդ նախագահին, թե՞ ոչ, Աբրահամյանը կոռեկտ չհամարեց այդ հարցին պատասխանել, ասելով, որ դեռ երեք տարի կա, նախագահը աշխատում է: Այս եւ այլ հարցերի, այդ թվում նաեւ ԲՀԿ նախկին առաջնորդ, խնամի Ծառուկյանին «բամփելու» թեմայի շուրջ հարցերի պատասխանները՝ տեսանյութում:
