Ինչո՞ւ է աճել սուր աղիքային ինֆեկցիաների թիվը
ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն ԼԻԱՆԱ ԹՈՐՈՍՅԱՆԸ, Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին երկու տարիների ընթացքում սուր աղիքային ինֆեկցիաների աճին՝ պայմանավորված եւ սննդային եւ ջրային գործոնով, ասաց.
-Իհարկե ունեինք բռնկումներ, որոնք ունեին միմյանց հետ համաճարակաբանական կապ, դրանք որակվեցին տեղային լոկալ բռնկումներ եւ արագ արձագանքման շհնորհիվ բոլորը տեղայնացվեցին: Այսինքն, նույն աղբյուրով պայմանավորված դեպքերը շարունակական բնույթ չկրեցին, ունեցել ենք նաեւ առանին բռնկման դեպքեր: Բայց եթե մենք հանում ենք այս բռնկումների արդյունքեւմ արձանագրված դեպքերը եւ նայում ենք մնացած դեպքերին, ապա պետք է ասեմ, որ բոլորը եւս մեկ անգամ ենթարկվում են համաճարակաբանական մանրակրկիտ ուսումնասիրության, ինչպես նաեւ շատ կարեւորվում է դրանց համաճարակաբանական կապը: Բացի բացահայտելուց եւ պարզաբանելուց կատարվել է այդ դեպքերի ամբողջական քարտեզագրում եւ, բացառությամբ այն դեպքերի, որոնք որ բռնկումների արդյունքում են արձանագրվել, մյուս բոլոր դեպքերը համաճարակաբանական կապ միմյանց հետ չունեն:
