Ինչո՞ւ է ԵԿՄ-ն բանակից «գժի թղթով» ազատված անմեղսունակ երիտասարդին պարգևատրել հուշամեդալով. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագրականում կարդում ենք.
«Վերջերս Սյունիքի մարզպետի որդի Տիգրան Խաչատրյանի կալանավորման հետ կապված հաճախ են օգտագործվում «գիժ», «գժի թուղթ» արտահայտությունները: Իսկապես շատ հավանական է, որ ինչպես նախորդ անգամ մարդ սպանելու համար Տիգրանին ազատեցին «ինքնապաշտպանության» պատրվակով, հիմա էլ երիտասարդին մեկ աչքով կույր դարձնելու արդարացումը «հոգեկան խնդիրներն» են լինելու: Պարզ է՝ ինչպես մեր անգրագետ պատգամավորները բոլորն անխտիր բարձրագույն կրթության դիպլոմ ունեն, նույնքան հեշտ է բժիշկներից գնել ցանկացած տեղեկանք։
Իհարկե, իրավիճակի ճշգրիտ «ախտորոշումը» անպատժելիությունն է:
Բայց այդ դեպքում խնդիր է առաջանում, թե ինչո՞ւ է ԵԿՄ-ն բանակից «գժի թղթով» ազատված անմեղսունակ երիտասարդին պարգևատրել հուշամեդալով, այդ որտե՞ղ և ինչպե՞ս է հասցրել Տիգրանը «մեր երկիրը պահել»,- գրում է թերթի խմբագիրը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի՝ 07.08.15թ. համարում:
