Ինչո՞ւ են 45 ցմահ ազատազրկման դատապարտվածներ հացադուլ հայտարարել.պարզաբանում է Գոռ Ղլեչյանը
Նախօրեին, շուրջ 45 ցմահ ազատազրկման դատապարտվածներ անժամկետ հացադուլ են հայտարարել` իրենց քրեական գործերի վերանայման պահանջով: Նրանք նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված 10 կետանոց դիմում են պատրաստել ու հանձնել "Նուբարաշեն" ՔԿՀ պետին: Դիմում են ուղղել նաեւ ՀՀ գլխավոր դատախազին, Արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին պաշտպանին, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովին: Այս մասին Fnews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հավելելով.
-Այս պահին ցմահ դատապարտյալների հետ են զրուցում "Նուբարաշեն" ՔԿՀ-ի աշխատակիցները`տեղեկացնելով, որ մշակվել է նրանց վերաբերող օրինագիծ:
