Ինչո՞ւ են ռուսները ակնարկում Արարատը Հայաստանին վերադարձնելու մասին
Zham.am-ը գրում է .
Ինչպես հայտնի է, վերջերս Պետդումայի պատգամավորներՎալերի Ռաշկինը և Սերգեյ Օբուխովը (ՌԴԿԿ խմբակցություն) երկրի ղեկավարությանը և ԱԳՆ–իննամակ են ուղղել` խնդրելով չեղյալ հայտարարել1921 թվականի մարտի 16–ին ՌԽՖՍՀ և Թուրքիայի ժողովրդական գերագույն ժողովի կառավարության ստորագրած եղբայրության և բարեկամության Մոսկվայի պայմանագիրը։
Հարցազրույցներից մեկում պատգամավոր Ռաշկինն ասել էր, որ այդ պայմանագրով Թուրքիային ապօրինիհանձնվել է հայկական տարածքները, մասնավորապես Ղարսի նահանգը և Սուրմալուն` Արարատ լեռան հետ միասին:
Ճիշտ է, այս ամենից հետո ռուս կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ չի կիսում իր կուսակիցների այդ առաջարկը, սակայն ռուս և միջազգային փորձագետների ճնշող մեծամասնությունը համոզված է, որ ռուս պատգամավորների այս քայլը պատահական բնույթ չի կրում, և ռուս-թուրքական պայամագրի դենոնսացիայի գաղափարը նույնպես պատահական առաջարկներ չեն: Ըստ միջազգային փորձագետների` զարմանալի չէ, որ այդ նույն ժամանակահատվածում Ռուսաստանն իր հարավային շրջաններում ակտիվ ռազմական զորավարժություններ է սկսել, որին մասնակցում են մոտ տասը հազար զինծառայող, և հարյուրավոր տարբեր տեսակի զինտեխնիկա:
Արևմտյան փորձագետների տեսակետը կիսում են նաև ռուս կոլեգաները, նշելով, որ այս զորավարժությունների գլխավոր մեսիջը առաջին հերթին ուղղված է Թուրքիային, քանզի Մոսկվայում անհանգստացած են, որ Թուրքիան կարող է զորք մտցնել Սիրիա` կանխելու համար Ասադի բանակի հաջողությունները: Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ իր երկիրը թույլ չի տա, որ սիրիական բանակը ամբողջության վերականգնի վերահսկողությունը թուրք-սիրիական սահմանի վրա:
Ավելին, նա նշել է, որ Սիրիայի Հալեպ քաղաքի ճակատամարտում Թուրքիան անմասն չի մնա. «Մենք կվերադարձնենք մեր պատմական պարտքը: Ժամանակին Հալեպի մեր եղբայրները պաշտպանել են մեր քաղաքները` Ղազիանթետը, Քահրաման Մարաշը, իսկ այժմ եկել է ժամանակը, որ մենք պաշտպանենք Հալեպի հերոսական ժողովրդին»,-բառացիորեն հայտարարել էր Դավութօղլուն, հավելելով, որ Թուրքիան պատրաստվում է զորք մտցել Սիրիայի հյուսիսային տարածք:
Այս առնչությամբ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովn այսօր հայտարարել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն պետք է թույլ չտան, որ Թուրքիան դիմի այդ քայլին, իր հերթին ռուսական զինվորականությունը նախագահ Պուտինից պահանջում է հետևողական լինել Թուրքիային պատժելու հարցում , մասնավորաpես, եթե Թուրքիան ներխուժի սիրիական տարածք ցամաքային զորքերի միջոցով, ապա դա կնշանակի ուղղակի բախում սիրիական բանակի հետ, որի շարքերում այսօր կռվում են հարյուրավոր ռուս զինվորական մասնագետներ:
Իսկ եթե Թուրքիան որոշի ներխուժել սիրիական տարածք` օդային ճանապարհով, ապա ըստ ռուս զինվորականների,Ռուսաստանը պետք է օգտագործի գերժամանակակից C-400 հակաօդային համակարգը, ինչը կնշանակի ուղղակի բախում Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Միջազգային փորձագետները խիստ մտահոգված են նման սցենարի զարգացման հավանակությամբ, նշելով, որ այդ դեպքում ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն կկանգնեն երկընտրանքի առաջ. կամ աջակցել Թուրքիային, որը կնշանակի ուղղակի բախում Ռուսաստանի հետ, կամ զոհաբերել իր հարավային դաշնակցին, ինչը կնշանակի լիակատար պարտություն Ռուսաստանի նկատմամբ:
Ամերիկացի ռազմական փորձագետները նշում են, որ Վաշինգթոնը պետք է ամեն ինչ անի, որպեսզի զերծ պահիԹուրքիային նման քայլից, մանավանդ, որ Թուրքիայի ներխուժմամբ Արևմուտքն էական հաջողության չի կարող հասնել:
Մանրամասն ՝ սկզբնաղբյուրում:
