Ինչո՞ւ են սպանել Գյումրու «Դղյակ» խանութի տիրոջը.Նոր մանրամասներ
Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Դղյակ» խանութի տիրոջ՝ 40-ամյա Գուրգեն Ավետիսյանի սպանության մեջ կասկածվողը նրա մոտ ընկերն է՝ 1976 թվականին ծնված Արմեն Փափազյանը, որը Շիրակի մարզի հարկային տեսչության աշխատակից է, Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի հանգուցյալ պետի՝ Համիկ Փափազյան որդին: Ըստ մեր տեղեկությունների, ընկերները միասին երեկ երեկոյան կերուխումի են նստել Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում գտնվող «Ոսկե բլուր» ռեստորանում, սեղանի շուրջ ծագել է վիճաբանություն հնչած հայհոյանքի պատճառով, եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ, որն ավարտվել է «Մայր Հայաստանի» տարածքում «խոզանոց» կոչվող վայրում սպանությամբ: Այնուհետ Գուրգեն Ավետիսյանի դին տեղափոխել ու գցել էին նրան պատկանող խանութի դիմաց, մարմնի վրա եղել են հրազենային վնասվածքներ: Նրան առաջինն այդ վիճակում տեսել էր եղբայրը, որն իր մեքենայով տեղափոխել էր Գյումրի բժշկական կենտրոն: Գյումրի բժշկական կենտրոնից մեզ տեղեկացրեցին, որ դին սառած է եղել, որը նշանակում է՝ մահը վրա էր հասել ժամեր առաջ:
Շիրակի մարզի դատախազությունից մեզ տեղեկացրեցին, որ սպանության պատճառն անձնական փոխհարաբերությունների պատճառով ծագած վիճաբանությունն է:
Նշենք, որ ըստ մեր տեղեկությունների, սպանության մեջ կասկածվողը ունի 3 երեխաներ, իսկ «Դղյակի» տերը՝ երկու որդիներ: Մենք եղանք «Դղյակ» խանութի մոտակայքում, որի հետնամասում ապրում են Ավետիսյանները: Հարեւանները պատմեցին, որ նրանք շնորհքով մարդիկ են՝ հարեւաններին օգնող, ամբողջ թաղը օգտվում է նրանց խանութից, «նիսյայով» սնունդ է վերցնում, աղքատ մարդկանց օգնում էր, իսկ Ղարաբաղյան պատերազմը սկսվելուն պես՝ Գուրգենն անընդհատ սննդամթերք է ուղարկել Արցախ:
մանրամասն՝aravot.am-ում:
