«Ինչո՞ւ եք այդքան անտարբեր քաղաքացու նկատմամբ». Արցախի բնակիչը՝ պարետին
Ստեփանակերտի բնակիչ Մհեր Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարետ ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյան, տեղյա՞կ եք, որ Շուշիում մեկուսացրել են Covid-19 վարակված քաղաքացի ու այդ քաղաքացին գտնվում է վատ վիճակում ու հոգեբանական և ֆիզիկական խնդիրներ ունի։
Երեկվանից Covid-19 հաստատվելուց հետո մինչև հիմա ոչ մի բժիշկ չի այցելել նրան։
Որտեղ զանգահարում ենք` տեղյակ չեն այդ հիվանդի մասին։
Դուք գոնե տեղյա՞կ եք, եթե այո, ապա ինչո՞ւ եք այդքան անտարբեր մեր քաղաքացու նկատմամբ»։
