Ինչո՞ւ էր երիտասարդը դիմել ինքնասպանության...
Երիտասարդի հերթական ինքնասպանության դեպք է գրանցվել Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում: 32-ամյա երիտասարդին ինքնասպան եղած հայտնաբերել է մայրը` իրենց տան դիմաց գտնվող կամրջի տակ՝ ջրատար առվում՝ ձեռքերի երակները կտրած:
Թե ի՞նչն էր երտասարդ, ընտանիք կազմած տղամարդու ինքնասպանության պատճառը, Fnews.am-ի հետ զրույցում Զոլաքար գյուղի գյուղապետ Արման Ղազարյանը դժվարացավ պատասխանել նշելով միայն, որ «խելոք` ընտանիքին նվիրված տղա էր, ամուսնացած էր` երեխա չէին ունենում: Կինը բուժվում էր, իսկ իր հիմնական զբաղմունքը արտագնա աշխատանքն էր, գնում էր ՌԴ աշխատում հետ գալիս»:
Ն. Ադամյան
