1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչո՞ւ սեւ կատու անցավ «Քանկոր» ԲԿ-ի եւ Սինանյանների ընտանիքի միջեւ...

Բոլորովին վերջերս համացանցը ողողվեց ֆեյսբուքյան օգտատեր Գուրգեն Սինանյանի գրառմամբ: Գրառումը վերաբերում էր սրտաբան Շահեն Խաչատրյանին, քանի որ օգտատերը իր վրդովմունքն էր հայտնել այն մասին, որ Շ. Խաչատրյանը դրամաշորթությամբ է զբաղվում և նրանից պետք է զգուշանալ: Գրառման մեջ խոսք էր գնացել նաեւ այն մասին, որ 2011թ-ից Գուրգեն Մինասյանի հայրը բուժվել է Շահեն Խաչատրյանի տնօրինության տակ գտնվող «Զեյթունի սիրտ-անոթ» ԲԿ-ում, և տարիներ շարունակ նրանց խաբել են, գումարներ շորթել և նորմալ բուժում չեն տվել, ինչի արդյունքում նրանք ստիպված հիվանդին տեղափոխել են մեկ ուրիշ բժշկական կենտրոն, որտեղից էլ սկսկվել է այս պատմության թնջուկը:

Թե իրականում ի՞նչ սեւ կատու է անցել հիվանդի ու հիվանդանոցի տնօրինության միջեւ, եւ թե ո՞րն է պատճառը, որ այսօր Սինանյանների ընտանիքը նման հայտարարությամբ է հանդես եկել, Fnews.am-ը փորձեց ստանալ «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային ԲԿ-ից:
Fnews.am-ի հետ զրույցում «ՔԱՆԿՈՐ» սիրտ-անոթային ԲԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Հարությունյանը, լսելով հարցը պատմեց հետեւյալը.
-Այո, 2011թ-ին մենք իրոք ունեցել ենք նման հիվանդ` Արշամ Տիգրանի Սինանյանը, ում սրտի ցավերով, գանգատներով բերել են հիվանդանոց: Կատարվել է կոռոնոգրաֆիա, որի արդյունքում պարզվել է, որ հիվանդը կարիք ունի ԱԿՇ (արտո կորոնալ շունտավորում) վիրահատության: Կոռոնոգրաֆիայի և վիրահատության գումարը նրանք վճարել են հենց նույն օրը (200.000-կոռոնոգրաֆիա, 2.260.000- վիրահատություն ): Ինչ վերաբերվում է հուսադրելուն, ապա բժիշկը միշտ էլ հուսադրում է հիվանդին, հույսը ամենակարևորն է ցանկացած բուժման ընթացքում: Իսկ հիվանդ մարդուն, այն էլ սրտի խնդիր ունեցող մարդուն, ինչքան էլ վիրահատես, նա էլի հիվանդ է մնում: Կարևորն այնն է , որ նա հիմա ապրում է` թե ինչ վիճակում է առողջությունը, դա արդեն հիվանդության փուլերից է կախված:

-Ի դեպ, հիվանդի հարազատները դժգոհել էին, որ Ձեր հիվանդանոցում խաբել են նրանց, և որ սրտի վիրահատության ժամանակ 4 շունտի փոխարեն 3 շունտ են տեղադրել…

-Ուրեմն այսպես.2012-ին հիվանդին սուր ցավերով բերել  են հիվանդանոց, կատարվել է կոռոնոգրաֆիա և շունտոգրաֆիա, որի արդյունքում պարզվել է, որ շունտերից մեկը փակված է և անհրաժեշտ է դրանք բացել ` շտենդավորման   միջոցով: Հիվանդանոցը 1.100.000 դրամի փոխարեն պահանջել է ընդամենը 700.000 դրամ, որն էլ  նրանք վճարել են: Հիվանդի որդու նշած վատ երակ ասվածը բժշկական անգրագիտություն է, իսկ երակն էլ վատն է դարձել իր հիվանդության հետևանքով: Ոչ մի բժշկական սխալ մեր կողմից չի եղել, իսկ շունտերի քանակից վիրահատության գինը չի փոխվում, քանի որ շունտը դա ստենդ չէ, դա երակ է ` հենց իր իսկ մարմնից:

-Ի դեպ, օգտատեր Գուրգեն Սինանյանը նշել էր նաեւ այն մասին, որ 2015թ. հուլիսի երկուսին հիվանդության թոշակը ստանալու պահին իրենք պարզել են, որ Արշամ Սինանյանի հաշմանդամության թոշակի և գույքի վրա կալանք է դրված: Ավելին, Դ.Ա.Հ.Կ ներկայանալուց հետո նրանք պարզել են, որ «Քանկոր» բժշկական կենտրոնը Ա. Սինասյանից պահանջել է 1.850.000 դրամ, որն առաջացել է չվճարված 270.000 դրամի տոկոսներից։ Ի ՞նչ կասեք սրա վերաբերյալ:

-Ճիշտ է,  «Քանկոր»-ը   դիմել դատարան, այլ ոչ թե հիվանդը, կամ հարազատները: Բանն այն է, որ երբ հիվանդին 3-րդ անգամ բերեցին հիվանդանոց, նորից հետազոտություններ կատարվեցին և պարզվեց, որ կարիք կա կրկնակի ԱԿՇ վիրահատության: Դրա արժեքը 2.400.000 դրամ էր, որն էլ  մենք զեղչել ենք և դարձրել 1.835.000 դրամ: Նրանք մասնակի մարումներն իհարկե  արեցին, և մնացել էր ընդամենը 270.000 դրամ, որն էլ  մինչ այսօր նրանք չեն վճարել: Մենք ներքին աուդիտ արեցինք, պարզվեց, որ այդ մարդը արդեն մի քանի տարի է պարտք ունի և դիմեցինք դատարան: Դատարանն էլ կալանք է դրել պայմանագրով հաստատված գումարի ` 1.835.000 դրամի վրա, սակայն մենք միջնորդագիր պետք է ներկայացնենք, որպեսզի կալանք դրվի միայն 270.000 դրամի չափով նրան պատկանող գույքի և դրամական միջոցների վրա:

-Այդուհանդերձ, դուք վստահ ե՞ք, որ Արշամ Սինանյանի վիրահատության ընթացքում բժշկական սխալ, որպես այդպիսին Ձեր հիվանդանոցի, կամ բժշկի կողմից թույլ չի տրվել:

-Ոչ մի բժշկական սխալ չի եղել: Այս, եւ բոլոր հիվանդների պատմության հետ կապված մենք ունենք բժշկական փաստաթղթերի բոլոր օրինակները, եւ մի քանի տարվա ողջ պատմությունը:

Աննա Առաքելյան

 
27 Սրբազան հայրեր անվերապահ հավատարմություն ե... ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ. Հանրային պահանջ՝ բռնության գոր... ՄԱԿ-ի Կանոնադրության պաշտպանության բարեկամներ... Պեսկովը մեկնաբանել է ռուս-ամերիկյան բանակցութ... Մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողանում վայ...  Տեր Թադե քահանա Թախմազյանը կարգալույծ է ... Արցախյան հիմնախնդիրը փակված չէ․ դրա ապացույցն... ՆԳՆ Ոստիկանությունն ու փրկարարները անցել են ո... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա, ... Որն է Թրամփի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ... ԱԱԾ մեկուսարանում տեսակցեցի Բագրատ և Միքայել ... Կարևոր է, որ Իսրայելը պահպանի ամուր և անկեղծ ... ԱՄՆ-ն պետք է քայլեր ձեռնարկի Թեհրանի վստահութ... Չե՞ք կարծում, որ որևէ օր ձեր պաշտպանյալը, ում... Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողին դաժան ծ... Առկա է վճռական անգործություն. Արամ Վարդևանյան... Դեռահասները դաժան ծեծի և նվաստացման են ենթարկ... Եթե Վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի, ... Իրանի գերագույն առաջնորդը նշել է Ուկրաինայի հ... Եվրոպացիներն իրենք են սկսել հեռանալ ՌԴ-ից․ Պո... Կողմ չեմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հեռացմանը, ... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Վոլոդյա Գրիգորյանին սպանած Նարեկ Օհանյանի կալ... Նման դեպքերը ոչ միայն դատապարտելի են և անթույ... Ադրբեջանի դեմ միջազգային գանգատներից հրաժարվե...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե Ինչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից «Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ ևս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց: Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում: Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հ
website by Sargssyan