Ինչո՞վ կարևորվեց Հռոմի պապի այցը Հայաստան
Fnews.am-ը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեց, թե Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունն ինչ ազդեցություն ունեցավ Հայաստանի վրա, եւ արդյո՞ք այն մեսիջները որ արվեցին Սրբազան քահանայապետի կողմից հասցեատերեր ունեյին, թե՞ ոչ: Ի պատասխան մեր հարցին, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ այցը, ինչպես Պապը ինքն է բնութագրել «առաքելական» էր: «Մինչ Հայաստան այցելելը, Պապը հայտարարեց, որ այցելում է աշխարհի առաջին Քրիստոնյա երկիր, ինչը ավելի է արժեվորում հայ ժողովրդի քրիստոնեական համբավը: Նա իր այցը բնութագրում է երկու կարևոր եզրույթով՝ ուխտագնացություն և առաքելություն:
Ուխտագնացությունն իր այցի հոգևոր բաղադրիչն է, նա գալիս է «ըմպելու հավատքի աղբյուրից», ինչպես բնութագրվեց իր մինչ այցը կատարված ուղերձում: Այս արտահայտությունն ունի անասելի մեծ քաղաքական և նույնիսկ աշխարհաքաղաքական նշանակություն:
Միասնականություն, ժողովրդավարություն, խաղաղություն և հավասարություն քարոզելը Պապի հիմնական առաքելությունն է:
Հարցին, թե Ֆրանցիսկոս Պապի ուղերձները՝ հատկապես զուսպ եւ համեստ կենսակերպ վարելու համատեքստում, արդյո՞ք կարող էին ուղղված լինել Հայաստանի հոգեւոր դասի ներկայացուցիչներին, Մ. Մինասյանը նկատեց, որ, այդ մեսիջները հատուկ չեն արվել. «Պարզապես դա Պապի կենասափիլիսոփայությունն է: Ես չեմ կարող ասել, որ դրանք մեսիջներ էին՝ այս կամ այն ուղղությամբ»:
Այլ մանրամասներ՝առաջարկվող տեսանյութում:
