ԳԱԼԱ-ի լրատվական ծառայություն էր դիմել Գյումրու բնակիչ 74-ամյա Բուրաստան Դավոյանը, ով իր 94-ամյա մոր հետ ապրում է Շիրակացի 209-168 հասցեի տնակում:
Հարազատ-բարեկամներ չունեն, Բուրաստան Դավոյանի միակ որդին 10 տարի առաջ մեկնել է ՌԴ և մայրը որևէ տեղեկություն նրանից մինչ օրս չունի:
Հաճախում է բարեգործական ճաշարան, և իրեն հասանելիք սնունդը տուն բերում՝ հիվանդ մորը կերակրելու համար:
Սակայն նրան հիմա ամենաշատն անհանգստացնում է բնակարանային խնդիրը, քանի որ կիսաքանդ տնակը ձմռանը չի կարող ջեռուցել:
Մանրամասներն առաջարկվող տեսանյութում: