Ինչպես է Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ-ն խայտառակվել դատարանի դահլիճում
Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանն ընդդեմ "Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան" հիմնադրամի գործով դատական նիստը...
Հաշվի առնելով այն փաստը, որ Շիրակի Մայր բուհը ղեկավարում է դիլետանտ և բուհական կրթությունից անտեղյակ Երվանդ Սերոբյանը, իսկ բուհի իրավաբանն է իր անգրագետ բարեկամն է, ով տարրական բաներ չգիտի և չի ամաչում խայտառակվելուց, երբ չորս օրվա մեջ կարող է նույն հարցի վերաբերյալ իրարամերժ որոշումներ ընդունել, չզարմացա, երբ պարզվեց, որ այսօրվա դատական նիստին բուհի շահերը ներկայացնող փաստաբանուհին ոչ պատշաճ ձևակերպված փաստաթղթերով է ներկայացել դատական նիստին, որի արդյունքում նա հայտնվել է դատական նիստին մասնակցող "հանդիսատեսի" կարգավիճակում... Այո՛, հենց այդպես...Պարզվում է, Երվանդ Սերոբյանը և իր անգրագետ բարեկամ-փաստաբանը տիկնոջը լիազորագիր են տրամադրել հանդես գալու ոչ թե ՇՊՀ-ի, այլ ոչ ավել ոչ պակաս Երվանդ Սերոբյանի անունից... Պարզվում է, Քաջ Նազարի բախտ ունեցող Սերոբյանն առաջնորդվում է Լյուդովիկոս XIV-ի "Պետությունը՝ դա ես եմ" կարգախոսով... Սա էլ մտածում է, որ երբ ասում են Շիրակի պետհամալսարան, ապա պետք է հասկանան Սերոբյան Երվանդին...Նույն կերպ առաջնորդվում էր ժամանակին Սերոբյանի "ուսուցիչը"՝ ՇՊՀ նախկին վատահամբավ ռեկտոր Սահակ Մինասյանը...
Ավելի զավեշտալի է եղել նաև այն, որ տրված լիազորագրում փաստաբանուհու հայրանունի մեջ տառասխալ է եղել...Չզարմացա, նաև այս փաստից, քանի որ ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ ղեկավար ստախոս և բանսարկու Արայիկ Հարությունյանի դրածո ՇՊՀ ռեկտորի ԺՊ-ն իր facebook-յան էջում ժամանակին "բարեմաղթանԳներ" էր հղել իր տարեդարձը շնորհավորած անձանց... Դրա համար էլ տրված լիազորագրում տիկնոջ հոր՝ Արտավազդ անունը գրվել էր ԱրԴավազդ...
Դե ինչ....Շիրակի Մայր բուհը հերթական խայտառակ պատմության մեջ հայտնվեց ռեկտորի ԺՊ-ի և նրա անգրագետ իրավաբան բարեկամի շնորհիվ, որն, ի դեպ, ի պաշտոնե պարտավոր է բուհի շահերը ներկայացնել դատարանում, այնինչ բուհը միլիոնավոր դրամներ է ծախսում փաստաբանների ծառայությունների համար և այդ փաստը գաղտնի է պահում...
Հ.Գ.Հուսամ, շուտով սպասվող դատական գործընթացի ժամանակ դատարանում կտեսնեմ ոչ թե բարեմաղթանԳված ԱրԴավազովնային՝ որպես ՇՊՀ-ի շահերի պաշտպան, այլ բուհի անգրագետ իրավաբանին...
ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆ
