Ինչպես են մոծակներն ընտրում ում խայթել
Ինչպես ներկայացնում է Adme.ru-ն` վիճակագրական տվյալները հուշում են, որ ամեն 10-րդ մարդը, որպես կանոն, գրավում է մոծակներին:
Ինչ են փնտրում մոծակները մարդկանց մաշկի վրա հայտնվելիս: Հայտնի է, որ խայթում են միայն էգ մոծակները: Սերունդ տալու և ձվերին սնուցելու համար նրանց կաթնասունների արյուն է հարկավոր:
Աշխարհին հայտնի բոլոր տեսակի արու մոծակները սնվում են բացառապես բուսական սննդով:
Իսկ էգ մոծակներն իրենց ապագա ձագերի համար ընտրում են լավագույն արյունը: Ինչպես հայտնի է` մեզանից յուրաքանչյուրի մարմինը յուրահատուկ բույր ունի, իսկ մոծակները լավ գիտեն, թե որ «բույրն» է կատարյալ իրենց համար:
Միջատներն այդ բույրը զգում են 30 մետր հեռավորության վրա:Հետազոտությունները պարզել են, որ արյան խումբը նույնպես նշանակություն ունի: Մոծակները առավել հաճախ նախընտրում են I խմբի արյուն ունեցողներին, քան II խումբ ունեցողներին:
