Ինչպե՞ս են «Սասնա ծռեր»-ն այրել ՊՊԾ գնդի 4 ծառայողական մեքենաները (տեսանյութ)
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է.«ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածք մտած զինված խումբը այսօր այրել է գնդի 3 ծառայողական մեքենա:
Իսկ նախորդ գիշեր, ոստիկանական «ԳԱԶելն»-ն այրելուց հետո, նրանք փողոց են հանել անվադող, փամփուշտներ լցրել դողի մեջ և այրել՝ իրական վտանգ ստեղծելով շրջակա տների բնակիչների համար»:
Իրավապահ մարմինները դարձյալ կոչ են անում խմբի անդամներին՝ չկատարել գործողություններ, որոնք վտանգավոր են քաղաքացիների կյանքի և առողջության համար ու լարում են մթնոլորտը:
Ավելի ուշ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրեց, որ այրել են չորրորդ ավտոմեքենան: Ահարոնյանը մասնավորապես գրել է. զինված խումբը քիչ առաջ այրեց ևս մեկ «Սամանդ» մակնիշի պարեկային մեքենա:
