Ինչպես են վերջին հրաժեշտը տալիս 12-ամյա Վաղինակին. տեսանյութ
Ինչպես արդեն հաղորդվել էր, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել էր լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը:
Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին, ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել էր 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխաներ վիրավորվել էին:
Սպանված երեխան Արցախի Մարտունու տարածաշրջանի Ալիբալի գյուղից էր, նա ժամանակից փոքր-ինչ շուտ էր դպրոց գնացել և հրթիռակոծության հետևանքով սպանվել էր։ Վաղինակի եղբայրն էլ այժմ վիրավոր է, գտնվում է «Արեւիկ» մանկական հիվանդանոցում, վիճակը կայուն է:
Ներկայացնում ենք «Սիվիլնեթի» տեսանյութը, թե ինչպես են հրաժեշտ տալիս 12-ամյա Վաղինակին:
