1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչպես էր Բաքվի հետախուզությունը Երևանում հետևում այսօր պաշտոնանկ արված գեներալ-մայորին

nyut.am-ը գրում է. Այսօր, ՀՀ նախագահի հրամանագրով աշխատանքից ազատվել է ՀՀ Պաշտպանության նախարարության գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:

Մեկ տարի առաջ կայքը մի ուշագրավ նյութ էր հրապարակվել «Ադրբեջանական հետախուզությունը Երևանում» վերնագրով, որը կարծում ենք այսօր խիստ կհետաքրքրի մեր ընթերցողներին:

Նյութում մասնավորապես գրված էր.

Ադրբեջանական հետախուզությունը Երևանում.

Ադրբեջանի իշխանությունների ոչ պաշտոնական կայքերից մեկում վերոնշյալ վերնագրով մի ուշագրավ նյութ է տպագրվել, որը ոչ այլ ինչ է, քան օրերս դավաճանության մեղադրանքով մեր Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված նախկին ոստիկան Խաչիկ Մարտիրոսյանի ադրբեջանցիներին տված գաղտնի լուրերից մեկը:

Հայաստանի ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրության մեջ նշել էր, որ Խ. Մարտիրոսյանը փորձել է համագործակցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ: Իսկ մեր ունեցած տվյալներով և բացառիկ այս նյութով ապացուցվում է, որ Խ. Մարտիրոսյանը արդեն իսկ համագործակցել է և մի քանի նյութեր տրամադրել Ադրբեջանին:

Ահավասիկ: ԱԱԾ-ն լռում է, բայց մենք կարող ենք գրել այս մասին, քանի որ ադրբեջանական կայքն արդեն տեղադրել է լուրը: Պարզվում է, որ նախկին ոստիկան Խաչիկ Մարտիրոսյանը ադրբեջանցիներից հանձնարարություն է ստացել հետևել և տեղեկություններ հաղորդել ՀՀ կոնկրետ բարձրաստիճան պաշտոնյայի մասին: Խոսքը Պաշտպանության նախարարության հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է: Այս տեղեկատվության համար, ըստ շրջանառվող լուրերի Մարտիրոսյանն ստացել է 700 ամերիկյան դոլար: Իսկ ինչ է հաղորդել նա մեր հետախուզության պետ գեներալի մասին:

Սա բավականին զավեշտալի պատմություն է:

Գրված է, որ գեներալ-մայորը իր սիրուհու հետ(նշված է աղջկա անուն-ազգանունը, հասցեն և հեռախոսի համարը, բայց մենք հասկանալի պատճառով չենք հրապարակում) օրերս հարբած վիճակում վրաերթի է ենթարկվել: Կայքում զետեղված է գեներալի սպիտակ «Ինֆինիթին», պարզ երևում է համարները (բայց մենք չենք նշի): Հաղորդվում է նաև, որ ՊՆ հետախուզական վարչության   պետը «կեղտոտ փողերով» շքեղ ամառանոց է գնել Աբովյանի շրջանում, կոնկրետ՝ «Ջրվեժի այգում», բայց տունը գրանցված է հարազատներից մեկի անունով և այլն: Այնուհետև ադրբեջանցիները պարծենում են, թե մեր գեներալի սառնարանում այս պահին ինչ կա, նույնիսկ ճաշակել են նրա երշիկից և այլն:

Բայց խնդիրն այլ է: Ինչո՞ւ գրեցինք այս մասին: Այս նյութից պարզ է դարձել, թե մեր ԱԱԾ-ն ինչպես է բացահայտել Խաչիկ Մարտիրոսյանի դավաճանությունը:

Ուրեմն: Ադրբեջանական կայքի այս նյութը մեր ԱԱծ-ում լուրջ «քննություն» է անցնում: Պետանվտանգության աշխատակիցները ԱԱԾ են հրավիրում մեր բանակի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին և բացատրություն պահանջում: Ի՞նչ է պարզվում: Կայքի լուսանկարներում պատկերված ավտոմեքենան բոլորովին ուրիշ մարդու է: Գեներալը բացարձակ անտեղյակ էր և՛ այդ մեքենայի գոյությունից, և՛ այսպես ասած սիրուհուց, որը հիշյալ մեքենայի տիրոջ ընկերուհին է:

ԱԱԾ-ի աշխատակիցները անմիջապես հայտնաբերում են մեքենայի տիրոջը: Ամեն ինչ պարզվում է: Հետախուզության պետը ոչ մի կապ չունի ոչ մեքենայի, ոչ էլ հիշյալ աղջկա հետ: Իսկ ահա տերը և ընկերուհին, պարզվում է «չուժոյ պախմել» բացահայտվում են: Բայց նրանք լրտեսության հետ ոչ մի կապ չունեն : Ո՞վ է հետևել և նկարահանել նրանց: Մեքենայի տերը անմիջապես հայտնում է, որ իրեն և իր մեքենան մի քանի անգամ լուսանկարել է իր հարևանը՝ նախկին ոստիկան 60-ամյա Խաչիկ Մարտիրոսյանը:

ԱԱԾ-ն հետևում է վերջինիս և բացահայտում, որ Խաչիկն աշխատում էր Ադրբեջանցիների համար:

Այսպես բացահայտում են այն ամենը, ինչ պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է:

Բայց ի՞նչն է զավեշտալին: Իրականում Խաչիկ Մարտիրոսյանը հանձնարարություն էր ստացել հետևել և գաղտնի լուրեր փոխանցել գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին, սակայն չկարողանալով «մոտենալ» նրան, Խաչիկը խաբել էր ադրբեջանցիներին ու Կարապետյանի փոխարեն հաղորդել էր իր հարևանի տվյալները...

Այսպիսի բաներ...

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում  

Հ.Գ. Նկարում` այն ավտոմեքենան է, որին «սխալմամբ» հետևել է դավաճանության մեղադրանքով դատապարտվածը:

Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան... Խստորեն դատապարտելի է. Քաղհասարակությունը՝ իշ... 5 տարին լրացել է, ոչինչ չունեն ասելու, չեն էլ... Գյումրիում ծեծել և արցունքաբեր գազ են փչել ՔՊ... Կոռուպցիան իրենց կյանքի իմաստը դարձրած մարդիկ... Դավանափոխ հոգևորականն ընկճախտի մեջ է Տեղումները կշարունակվեն. օդի ջերմաստիճանն էապ... Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan