1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Ինչպես կարելի է դիմավորել Կապիկին

Համաձայն Արևելյան օրացույցի` 2016 թվականը Հրե կապիկի տարի է: Այն իր իրավունքների մեջ կմտնի 2016-ի փետրվարի 8-ից: 2016-ի տարերքը կրակն է, իսկ դա խորհրդանշում է շարժունություն, թարմություն, վերածնունդ, աճ, առաջ գնալու ձգտում, եռանդ: Ահա այս տրամադրությամբ էլ պետք է դիմավորենք Կապիկի տարին:

Ինչպես պետք է դիմավորել 2016-ը
Ինչպես և ում հետ կդիմավորենք Կապիկի տարին՝ դրանից էլ կախված կլինի տարվա հաջողությունը: Ահա թե ինչու, որպեսզի հանդիպումը Կապիկի հետ լինի ըստ արժանվույն, պետք է մի փոքր ջանք գործադրել և ուշադրություն դարձնել անգամ աննշան մանրուքներին: Տոնը դիմավորելու վայրն այնքան էլ էական չէ, կարևորը, որ միջավայրն ուրախ ու զվարճալի լինի: Եթե հնարավորություն ունեք մասնակցելու դիմակահանդեսի, ռեստորանային շոու ծրագրի, ռոք համերգի կամ ընկերական հավաքույթի, ապա անպայման ընտրեք նման աղմկոտ և ուրախ տարբերակը: Իսկ եթե ձեր հնարավորություններն ավելին են և կարող եք ձեզ թույլ տալ մեկնելու արտերկիր, ապա խորհուրդ ենք տալիս ընտրել, օրինակ, Բրազիլիան, որտեղ երես առ երես կհանդիպեք տարվա խորհրդանիշ Կապիկին:

Ինչպես պետք է զարդարել տունը
Եթե որոշել եք, այնուամենայնիվ, մնալ տանը, ապա անպայման զբաղվեք տունը տոնական տեսքի բերելու հարցով: Տան շքամուտքին կարող եք փոքրիկ Կապիկ տեղադրել՝ կողքերը զարդարելով զանգերով: Դա կստեղծի զվարճալի մթնոլորտ, և ցանկացած հյուր ձեր տուն կմտնի ուրախ տրամադրությամբ ու զանգերի ուրախ ղողանջներով: Ողջ տան մեջ՝ պատուհանագոգերին, տոնական սեղանին, պահարաններին, կարելի է դնել փայտե, բյուրեղապակե կամ բրոնզե կապիկ-արձանիկներ: Եթե ձեր տոնական եղևնին արհեստական է, ապա հնարավորության դեպքում մի քանի թարմ եղևնու ճյուղերով էլ զարդարեք տունը: Դա բարգավաճման և բարեկեցության խորհրդանիշն է: Մի մոռացեք, որ տարվա տարերքը կրակն է, ահա թե ինչու տան մեջ ամեն բան պետք է փայլի՝ սկսած տոնածառի լույսերից և վերջացրած սեղանին դրված մոմերով: Աստղաբանները պնդում են, որ Կապիկը շատ է սիրում փող, այնպես որ հիանալի գաղափար է, եթե տարվա տիրոջն ուրախացնեք՝ եղևնու ճյուղերին կարմիր ժապավեններով թղթադրամներ կախելով: Բացի գլխավոր տոնածառից, կարելի է սենյակային բույսերին էլ տոնական տեսք հաղորդել. օրինակ, եթե տանն արմավենի ունեք կամ փողի ծառ, ապա անպայման զարդարեք:
Ինչ կարելի է հագնել տոնական գիշերը
Ամենակարևոր հարցերից մեկը տոնական հագուստն է: Ինչպե՞ս կարելի է դուր գալ Հրե կապիկին: Ցանկալի է հագնել այնպիսի հագուստ և կրել այնպիսի աքսեսուարներ, որոնց մեջ անպայման լինեն կարմիր, նարնջագույն, դեղին, դեղնակարմրավուն, ոսկեգույն, մարջանագույն, շագանակագույն և նման գույներ ու երանգներ: Մուգ վարդագույն և բորդո գույները նույպես ցանկալի են: Ցանկալի է Կապիկի տարին դիմավորել բնական կտորից կարված հագուստով. թավշյա, մետաքսյա, ատլասե, կաշվե: Սակայն հիշեք՝ ինչ էլ որ հագնեք, այն պետք է ուշադրություն գրավի: Այնպես որ, կանանց խորհուրդ է տրվում հագնել երեկոյան զգեստ՝ համարձակ բացվածքներով: Ոչ ստանդարտ սանրվածքները նույնպես խրախուսվում են: Այս օրը պետք է մի փոքր մոռանալ համեստության մասին՝ պատրաստվելով շլացնել մարդկանց: Կարմիր զգեստի հետ կրեք ոսկեգույն զարդեր, կոշիկ ու կլաչ: Հիանալի կդիտվի նաև ոսկեգույն մեծ կրծքազարդը, մանավանդ` տարվա խորհրդանիշ Կապիկի տեսքով: Կարճ շագանակագույն զգեստը լավ կհամադրվի բեժ գույնի կոշիկների ու կլաչի հետ: Դիմահարդարման մեջ այս դեպքում արժե շեշտը դնել աչքերի ու շրթունքների վրա: Դեղին զգեստը ցանկալի է համադրել սպիտակ և ոսկեգույն երանգներով կոշիկի հետ: Եթե որոշել եք երկար նարնջագույն զգեստ հագնել, ապա աշխատեք դիմահարդարման մեջ շեշտել միայն աչքերը, իսկ շրթունքները ներկել ավելի հանգիստ ու չեզոք երանգով: Կարմրադեղնավուն գույնի զգեստ հագնելու դեպքում աքսեսուարներն ու դիմահարդարումը պետք է հասցնել նվազագույնի, քանի որ զգեստն արդեն իսկ վառ է ու աչքի ընկնող:

Ինչ պետք է դնել սեղանին
2016-ին մատուցելիք կերակուրներով պետք է զարմացնել ու գոհացնել ոչ միայն ձեր հարազատներին ու ընկերներին, այլև Կապիկին: Սնունդը պետք է լինի հնարավորինս բնական, առանց կոնսերվանտների, գունաներկերի ու հավելումների: Քանի որ կապիկները սիրում են բնական բուսական սնունդ, ապա խրախուսվում են բուսական ուտեստները, մասնավորապես` բուսական աղցանները: Հիշեք, որ կապիկները սիրում են հատկապես կանաչ պղպեղ, գազար և ձու: Սեղանին այս տարի առատ պանրի տեսականի դրեք, դա նույնպես Կապիկին դուր կգա: Ինչ վերաբերում է մրգերին, ապա բանանի մասին հիշեցնելն ավելորդ է: Ձեր սեղանին պետք է գերակշռեն անյուղ, նուրբ ուտեստներն ու աղցանները` զարդարված կանաչիով: Քանի որ մեր Կապիկը քաղցրավենիքի սիրահար է, ապա շեշտը կարող եք դնել աղանդերի վրա:

Նոր տարին հաջողակ դարձնելու համար
Նոր տարուց առաջ արժե թարմացնել տունը և հնարավորինս նոր իրեր գնել` նոր սպասք, վարագույրներ, կահույք: Շատ կարևոր է, որ տունը հիմնովին մաքրեք և ազատվեք բոլոր անպետք իրերից` անգամ չերկմտելով ձեզ համար արժեքավոր, սակայն իրականում բոլորովին չօգտագործվող առարկաների դեպքում: Դրանով ձեր տունը կմաքրեք բացասական էներգետիկ դաշտից: Տոնին նախապատրաստվելիս մի լարվեք, ավելորդ հոգսեր մի վերցրեք ձեր ուսերին, տրամադրվեք թեթև, բայց տոնական: Ընտանիքում վեճ մի սարքեք, այլ ապահովեք ջերմ ու համերաշխ մթնոլորտ: Նոր Տարվա գիշերը լիաթոք ու անկեղծ ուրախացեք, ծիծաղեք, միացրեք բարձր երաժշտություն: Ասում են` բարձր աղմուկը վախեցնում է չար ուժերին և դուրս մղում տնից: Շատ կարևոր է ժամացույցի սլաքների 12 զարկերի տակ համբուրել սիրելիին, հակառակ դեպքում ձեր զգացմունքները կարող են սառչել, իսկ կիրքը` մարել: Տոներից հետո տոնածառը ոչ մի դեպքում դեն մի նետեք, հատկապես` աղբամանների մեջ: Դրանով դուրս եք նետում նաև այն ողջ դրական էներգիան և հաջողությունները, որ պարգևել է ձեզ Նոր տարին: Պարզապես տոնական ծառը խրեք ձյան կամ հողի մեջ: Որպեսզի գտնեք ձեր երջանկությունը, մեկ րոպեում մաքրեք մանդարինն ու տեղավորեք այն տոնածառի տակ: Տարին հաջողակ ու երջանիկ կլինի, եթե դեկտեմբերի 31-ին գոնե մեկ անգամ փռշտաք: Աստղաբանները պնդում են, որ 2016-ը հետաքրքիր ու հաջողություններով լի տարի կլինի կենդանակերպի այն նշանների համար, որոնք հետաքրքրասեր են, ճարպիկ, նախաձեռնող, աշխատասեր: Կապիկը պատրաստ է ձեզ հնարավորություն տալ լավագույնս փոխելու ձեր կյանքը: Մնում է օգտվել դրանից: Իսկ հաջող սկիզբը գործի կեսն է:

slaq.am 

Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan