Ինչպե՞ս կարող եք մեր աշխատանքի արդյունքը դուք ամփոփել
Դե, պարոն ԿԳՄՍ նախարար ու ձեր աննման թիմ, ապրե՛ք, որ խանգարեցիք մեր դասապրոցեսին։ Որքան լավ է, որ գնահատականը կարևոր չէ, դե քանի որ կրթական ոլորտն էլ շատ բարձրակարգ դիրքում է, ի շնորհիվ մեր 32 տարիների ունեցած ԿԳ և դե ձեր մեծագույն, գերազանց որոշումների, աշակերտները որոշելով, որ իրենց տարեկանը փակված է, կարող են և թույլ տալ բացակայություն, ի վերջո, ինչպե՞ս կարող եք մեր աշխատանքի արդյունքը դուք ամփոփել, սա հենց բռնության վառ օրինակ է, ըստ ձեզ, որի դեմ էլ եկել եք պայքարելու։
ՄԱՆՈՒՇԱԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
