Ինչպե՞ս ստորագրության միջոցով որոշել մարդու բնավորությունը. 168.am
Ամեն մարդ ինքն է հնարում իր ստորագրությունը, և ոչ ոք սահմանափակված չէ ոչ մի կանոնով և օրենքով: Բայց, այնուամենայնիվ, գրաֆիկական իմպրովիզացիաներում հեղինակը ենթակա է որոշակի օրինաչափությունների, որոնք արտացոլում են նրա էության առանձնահատկությունները և թույլ են տալիս բավականին ճշգրիտ կազմել նրա դիմանկարը (168.am):
1. Ստորագրության չափը:
լայնաթափ– գլոբալ, համակարգային մտածողություն
կոմպակտ- կոնկրետ մտածողություն
2. Ստորագրության երկարությունը:
երկար- պրոբլեմի մեջ խորանալու ունակություն, նստակյացություն, ավելորդ բծախնդրություն
կարճ- իրադարձության էության արագ ըմբռնման կարողություն, մոնոտոն աշխատանքի անկարողություն
3. Ստորագրության ձևը:
կլորավուն – փափուկ, բարի, հավասարակշռված
անկյունային – անհամբերություն, դյուրագրգռություն, կտրուկություն, անկախություն, պատվասիրություն, համառություն
4. Տառերի միջև տարածությունը:
նշանակալի – առատաձեռնություն, շռայլություն
«խիտ» ստորագրություն – խնայողականություն, ժլատություն (հատկապես, եթե տառերը մանր են)
