Ինչպիսի իրավիճակ է դպրոցներում
Ձմեռային արձակուրդներից հետո, ինչպիսին էր իրավիճակը դպրոցներում: Այսօր Fnews.am-ի թղթակիցը շրջել է մի շարք դպրոցներում և փորձել պարզել, արդյո ջեռուցվում են թե ոչ: Մովսես Գորգիսյանի անվան 158 դպրոցում նախօրոք պատրաստվել են: «Շաբաթ կիրակի օրերին դպրոցը ջեռուցել ենք, բայց դա այնպես է, որ բավարար չէ: Համեմատաբար ցուրտ էր +15 աստիճաններ էր դասարաններում: Վաղը արդեն ավելի տաք կլինի»,-ասաց դպրոցի տնտեսական գծով փոխտնօրեն Ռիմա Ադամյանը: Նա տեղեկացրեց, որ աշակերտները այնքան էլ շատ չէին. «Բազմաթիվ բացականեր ունեինք, մենք այդպես էլ պատկերացնում էինք, առաջին օրը բոլորը չէ, որ գալիս դպրոց»: Նա տեղեկացրեց նաեւ, որ իրենց դպրոցում չի գոծել բուֆետը: «Իրավիճակից ելնելով բուֆետը չի աշխատի, բացի այդ չի ֆիզկուլտուրայի ժամերը ևս չեն անի, չնայած դահլիճը ջեռուցվում է, բայց ինչպես վերևից ասված է մենք այդպես շարժվում ենք»,-ասաց Ադամյանը:
